| Arin-Berd ( @ 2007-12-26 02:15:00 |
| Entry tags: | Առաջարկություններ, Արցախ / Artsakh / Арцах, Էություն, Հայկական կայքեր / Armenian sites / Армян, Հայկական մեդիա / Armenian media, Հայություն, Հայք / Armenia / Армения |
Ամաչկոտություն
Այստեղ մի միտք արտահայտվեց: Այս միտքը առաջին անգամ չէ, որ արտահայտվում է, բայց մեկ անգամ էլ կուզենայի բոլորի ուշադրությունը դարցնել այս հարցին:
Շատերս բազմաթիվ անգամ տեսել ենք թե ինչպես են թուրքերը ներկայացնում ՀՀ սահմանները՝ առանց Արցախի (սա պարտադիր է), Սյունիքը նեղ, իսկ Մեղրիյի կողմից Ադրբեջանը կապված է Նախիջևանի հետ: Թուրքերի մտադրությունները ոչ մեկիս համար նորություն չէ և դժվար թե որևե մեկին զարմացնի: Ավելին, ինչ որ տեղ թուրքերի ախորժակներիի հետ հաշտվել ենք ու պարզապես փորձում ենք գուշակել թե երբ պիտի դա տեղի ունենա: Ինկատի ունեցեք, որ շատ ժամանակ ոչ թե գործում ենք, որ այդ ախորժակը ոչնչացնենք, այլ պարզապես հաշտվում ենք, հաճախակի արտահայտվելով «դե, թուրքեն էլի»: Ասեմ, որո Հայքը միակը չի, որի հանդեպ թուրքերը այդպես են վարվում: Նույնն էլ վերաբերվում է Կիպրոսին, որը թուրքերը ամբողջությամբ ներկայացնում են որպես թուրքական տարածք և եթե ուշադիր դիտեք թուրքական նորություներին, ապա կտեսնեք որ նա ամբողջությամբ ներկված է նույն գույնով, ինչպես Թուրքիան:
Սա այն քարտեզն է, որը կարելի է ասել թե միշտ տեղադրում են հայկական թերթերում (տպագրական, թե ինտերնետային): Այս մեկը PanArmenian.net-ից է

Համեմատության համար, տեսեք այս մեկ այլ քարտեզը: Ցավոք ուրիշ ոչ մի արժանի քարտեզ չկարողացա գտնեմ, որտեղ ազատագրված տարածքները առանձնացրած չեն, բայց մի պահ պատկերացրեք ու զգացեք թե ինչպես է ամեն ինչ հոգեբանորեն փոխվում, ինչ ապահովություն է զգացվում ու ինչպես է Նախիջևանը թակարդի մեջ գտնվում:

Զգում եք չէ՞ թե ինչ հոգեբանական ազդեցություն է թողնում: Եվ հուսով եմ հասկանալի է թուրքական մամուլում տեղադրված Հայքի ու Կիպրոսի (բացակայությունը) քարտեզների նպատակները: Թուրքերից գոնե մի փոքր լկտիություն սովորենք: Պետք կգա:
P.S. Եթե որևե մեկին լավ արժանի քարտեզ հանդիպի, խնդրում եմ իմաց տվեք: Ցանկալի է, որ Ադրբեջանը ամբողջությանմբ երևա