| Պարբերաբար զանգում և զրուցում եմ Երևանի հետ: Միշտ հետաքրքրում է ներքին ոգին, գաղափարախոսությունը, վերաբերմունքը, մտնոլորդը: Տարօրինակ է, բայց բոլորի խոսքերի մեջ կա մի տող՝ մարդիկ իրար չեն հարգում, մեկը մյուսին փորձում է ցածրացնի: Այս բառերը պարզապես սպանում են: Ըստ պատմածների, մարդիկ քիչ են մնում իրար ուտեն: Չեմ ուզում խորանամ ու կետ-առ-կետ գրեմ թե որ դեպքերում ով ում վրա է «մուննաթ» գալիս, առհամարմ, վերևից նայում, ծաղրում, արայով խոսում, գլուխը ջարդում և այլն: Պարզապես այս ամենը ոչ թե վատ է, այլ վախեցնող է: Այսպես մենք երկար չենք կարող շարունակել: Եթե կարճ գրեմ, ապա այսպես շարունակելով մենք բավականին շուտ ինքներս մեր մեջ կհիասթափվենք ու նույնիսկ պետականություն էլ չենք ունենա, ուղղակի չենք ուզենա այն ունենալ: Այսինքն, այս ճանապարհով մենք դատապարտված ենք: Այսպես մենք դառնում ենք օտարամոլ՝ չոքում ենք օտարության առջև ու ոտնահարում ենք այն, ինչ մերն է, մեր հայրենակիցն է, մեր ազգակիցն է: Իսկ երբ կոչ ես անում հարգանքով վերեբերվել քո ազգակիցին, քո ազգային առժեքին, պարզապես առաջարկում ես «իսկ դու ես ուրիշներին հարգո՞ւմ ես, պատրաստ ես փոխվես», ապա ասում են «ոնց որ էս աշխարհից չլինես»:
Հայեր ջան, սա շատ վատ է: Շատ բան ունեմ գրելու ու ասելու, շատ օրինակներ եմ ուզում բերեմ, պատճառների ու հետևանքների մասին էլ եմ ուզում գրեմ: Բայց վախենում եմ, որ շատ քչերին կհետաքրքրի, էլ չեմ ասում, որ նույնիսկ այս իմ գրածը շատ քչերը կկարդան: Միգուցե ժամանակի ընդացքում մի քանի առանձին մտքեր գրառման տեսքով գրեմ, բայց դա հետո: Իսկ հիմա պարզապես կոչ եմ անում իրար հարգանքով վերաբերվենք: Անկախ քաղաքական հայացքիծ, անկախ սեռից ու տարիքից, սոցիալական դիրքից, անկախ պաշտոնից, բոյից ու քաշից, եկեք մարդավարի իրար հարգենք: Առաջին հերթին որպես մարդ իրար հարգենք, հետո էլ որպես հայ: Առանձ հարգանքի երկար չենք ապրի: |