| Arin-Berd ( @ 2008-03-01 22:39:00 |
| Entry tags: | Առնետներ, Ընտրություն, ՀայուԹՈւՅՆ |
Counter strike կամ DOOM II
Նոր CNN էի նայում, մի ինչ-որ հիստերիկ տեղացի XXX (շաաաաատ մեղմ ասած՝ շատ վատ օրիորդ), որը իրեն դեմոկրատական ուժ է համարում, շուն-լևոնի վկաների կողմնակից, հեռախոսով հաղորդում է հետևյալը՝
1. կես-միլլիոն քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ ու պայքարում են իշխանության դեմ:
2. Իշխանությունները ամեն տեղից զորքեր են բերել, նույնիսկ ուրիշ քաղաքներից ու Հայքի մարզերից:
3. Զորքերը կրակում են անզեն մարդկանց վրա: Մեկնաբանը՝ «բայց ասում են, որ նրանց ձեռքին կան "կոկտեյլ Մոլոտովա"»: Հիստերիկ XXX-ը՝ «Չէ, դա այդպես չէ, նրանց ձեռքին ոչինչ չկա: Նրանք քաղաքացիներ են: Ի՞նչ կարող է լինել նրանց ձեռքում, միայն փայտ ու քա՞ր: Իսկ զորքերի ձերքին կան ծանր տեխնիկա ու զենք, նրանք կրակում են մարդկանց վրա»:
4. Քաղաքում ամենուրեկ դիակներ են, ամբողջ կենտրոնը կրակոցի տակ է, ամբողջը արյան մեջ է: ( Arin-Berd: Էս ի՞նչ է, Counterstrike են արդեն խաղում, ամեն տեղ արյուն ու մսի կտորներ են գցա՞ծ: )
5. Միգուցե սրանից հետո ինձ ձեռփակալեն, բայց չեմ վախենա իրենց անունը տամ, բոլորը պիտի իմանան թե ինչ է կատարվում: Այս ամենի մեղավորները ու պատասխանատուները 2 անձ են՝ Ռոբերթ Քոչարյան և Սերժ Սարքսյան: Նրանք ամեն ինչ անելու են, որ իշխանությունը իրենց ձեռքի տակ մնա: Նրանք բոլորին սպանելու են:
6. Ընտրությունները կեղծված են, ես ինքս եմ տեսել ինչպես են դրամով ձայներ գնում: Այդ մարդիկ պայքարում են իրենց իրավունքի համար, նրանք չեն ուզում ներկա իշխանությունները:
7. Վերջում էլ ավելացրեց՝ ներկա դրությամբ նույնիսկ եղբայրս ու հորեղբորս տղան էլ են այնտեղ ու ես նույնիսկ տեղյակ չեմ ողջ են նրանք, թե ոչ:
Այսպիսի բաներ: Ու սա մեր, այսպես կոչված, հայի շատ առաջադեմ ներկայացուցիչն է, մեր մամուլի ներկայացուցիչը, որը հնարավորություն է ստացել ամբողջ աշխարհով մեկ խոսի: Ամենաահավորը նա է, որ կարդալով այստեղի մեկնաբանությունները, դիտելով տեղադրված տեսաժապավենները, սկսում ես գժվել: Եթե այսքանը գրեր մի ինչ-որ եվրրո-դեբիլ, ապա կասեի, որ հերթական էշություն է: Բայց այս ամենը խոսում է մեր հայրենակիցը: Թքե՜մ քո երեսին, XXX, բա դու չես ամաչում ստեր փչես: Այնպիսի ստեր, որ նոյնիսկ CNN-ի հաղորդավարուհին զարմանքով հարցնի «կես-միլլիո՞ն, ենթադրենք կես-միլլիոն են» ու վերջում էլ ավելացնի «շնորհակալություն Ձեր տեսկաետի համար (thank you taking your side)», որը մամուլի աշխատակցի համար նշանակում է «ինֆորմացիան միակողմանի և ոչ օբյեկտիվ էր»: Ու սա այն դեպքում, որ կառավարությունը արտակարգ իրավիճակ է մտցրել ու արգելել է չճշտված ինֆորմացիա տարածելը: Տո XXX, դու ինչի՞ ես կրակի մեջ բենզին լցնում: Միլլիոնավոր հայեր են դա նայում, հիմա կմտածեն թե բոլորը դուրս են եկել Counterstrike խաղալու: Ու այս ամենը մի ինչ-որ երիտասարդ, անպատասխանատու, օրենք խաղտող, ինքնասեր, սնոբ ու հիստերիկ «նանարիկի» պատճառով: Որը ոչ կարում է մեկնաբանել, ոչ էլ կարում է իրեն պահել: