| Arin-Berd ( @ 2008-03-03 01:54:00 |
| Entry tags: | Առաջարկություններ, Էություն, Ընտրություն, Կառավարություն, Հայություն, Հայք / Armenia / Армения, Հասարակություն / Society / Общество |
Անօրինական պետականությո՞ւն:
Այսօր ուզում էի միքիչ խելքը գլխին բան գրեի, բայց օրս անցավ զրույցների մեջ: Համենայն դեպս մի ասյպիսի միտք եմ ուզում ձեր հետ կիսեմ:
Եթե գրեմ, որ մեր պետականության դեմ աշխատում է մի ամբողջ Համակարգ, ոչ մեկիդ հաստատ չեմ զարմացնի: Բայց դուք չեք զարմանա՞, եթե գրեմ, որ մեզանից ամեն մեկը մի ինչ-որ ձև այս կամ այն ժամանակահատվածում աշխատել է այդ Համակարգի համար, օգնել է որ Հայոց պետականությունը ավելի հսկվողական լինի: Հայքում այսօր տեղի ունեցածը անշուշտ դասավանդվում է ինչպես հեղաշրջում: Պարզ է, որ դա մեր Սահմանադրության խախտում է և պարզ է, որ ըստ Սահմանադրության քոռ-Լևոնին կարելի է և պետք է դատել: Բայց այսպիսի հարց՝ եթե մենք բազմիցս անգամ ասել ենք, որ մեր Սահմանադրությունը օրինական չէ, այսինքն ժողովուրդը «կողմ» չի քվեարկել, ապա էլ ի՞նչ դատի մասին կարող է խոսք գնալ: Հենց այս պահի մասին էի ուզում խոսք տանեմ:
Այսինքն, լինելով Համակարգի ազդեցության տակ, մի ժամանակ մենք գոռում էինք «նախագահը անօրինական է», հետո «Սահմանադրությունը անօրինական է», հետո՝ «Պատգամավորներն են անօրինական»: Դե փաստորեն ստացվում է, որ մենք ապրում ենք անօրինական երկրում, որի պատճառով էլ ստիպված ենք ոչ թե սեփական օրենքով շարժվենք, այլ տեսնենք թե «եվրո-շեֆերը» ինչ են ասում ու ինչ են մեզ թելադրում: Բա էլ ի՞նչ ենք ուզում, կամ ի՞նչ ենք սպասում եթե փաստորեն ստացվում է, որ Հայոց պետականությունը կառուցվել է անօրինականության վրա, այսինքն՝ հիմքը կայուն չէ և կամայական ժամանակ «շեֆերը» հասարականությանը կարող են համոզել, որ անօրինականության դեմ իրենց պայքարը արդարացի ու օրինական է: Ինչն էլ տեղի է ունենում այս օրերին:
Հայոց պետականության թշնամիները սա շատ լավ հասկանում ու օգտագործում են և որքան մենք շատ խոսանք «անօրինական է ընդունվել / ընտրվել», այնքան էլ ավելի ենք անպաշտպան դառնում: Այդ պատճառով էլ այժմյան լևոնականիստները սկզբից պայքարում էին որ Սահամանադրությունը որպես անօրինական ընդունվի, հետո էլ պատգամավորական ընտրությունները: Եվ այսօրվա տեղի ունեցածը, դա մի քանի տարվա աշխատանքի արդյունք է: Ուստի, հայեր ջան, հարկավոր է կոչ անել կանգնեցնել հայոց պետականությունը քայքայող գործնեությունը: Հարկաոր է մի ինչ-որ կետ, որից պիտի սկսենք շարժվել: Հարկավոր է ընդունել, որ մենք ունենք օրինական ընդունված Սահմանադրություն, օրինական ընտրված Նախագահ, օրինական ընտրված Պատգամավորներ և սկսենք շարժվել առաջ: Հակառակ դեպքում, այդ «անօրինական» մեղադրանքներով ընկել ենք օղակի մեջ ու չենք կարողանա դուրս գանք, ուրիշի խաղերի հետևանքով ինքներս մեր տակ փոս ենք փորում և ամեն անգամ երբ դժգոհների քանակը կհասնի կրիտիկական կետին, տեղի կունենա ամբստամբություններ, անջատումներ, հեղաշրջումներ և այլն, որն էլ թուլացնում է մեր պետականությունը, բայց ուժեղացնում է «շեֆերի» ազդեցությունը: Ասածս չի նշանակում, որ ամեն մի հերթական անօրինականության համար մենք պիտի ասենք «դե լավ, էս էլ հեչ անենք»: Ասածս նշանակում է սառը մտածենք, ազգային արժեքների վրա աշխատենք, որ պետականությունը ամուր հիմքերի վրա հիմնվի: