Arin-Berd ([info]arin_berd) wrote,
@ 2008-03-16 23:54:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:Առաջարկություններ, Էություն, Հայություն, Հայք / Armenia / Армения, Հասարակություն / Society / Общество

Հարգենք միմիանց:
Պարբերաբար զանգում և զրուցում եմ Երևանի հետ: Միշտ հետաքրքրում է ներքին ոգին, գաղափարախոսությունը, վերաբերմունքը, մտնոլորդը: Տարօրինակ է, բայց բոլորի խոսքերի մեջ կա մի տող՝ մարդիկ իրար չեն հարգում, մեկը մյուսին փորձում է ցածրացնի: Այս բառերը պարզապես սպանում են: Ըստ պատմածների, մարդիկ քիչ են մնում իրար ուտեն: Չեմ ուզում խորանամ ու կետ-առ-կետ գրեմ թե որ դեպքերում ով ում վրա է «մուննաթ» գալիս, առհամարմ, վերևից նայում, ծաղրում, արայով խոսում, գլուխը ջարդում և այլն: Պարզապես այս ամենը ոչ թե վատ է, այլ վախեցնող է: Այսպես մենք երկար չենք կարող շարունակել: Եթե կարճ գրեմ, ապա այսպես շարունակելով մենք բավականին շուտ ինքներս մեր մեջ կհիասթափվենք ու նույնիսկ պետականություն էլ չենք ունենա, ուղղակի չենք ուզենա այն ունենալ: Այսինքն, այս ճանապարհով մենք դատապարտված ենք: Այսպես մենք դառնում ենք օտարամոլ՝ չոքում ենք օտարության առջև ու ոտնահարում ենք այն, ինչ մերն է, մեր հայրենակիցն է, մեր ազգակիցն է: Իսկ երբ կոչ ես անում հարգանքով վերեբերվել քո ազգակիցին, քո ազգային առժեքին, պարզապես առաջարկում ես «իսկ դու ես ուրիշներին հարգո՞ւմ ես, պատրաստ ես փոխվես», ապա ասում են «ոնց որ էս աշխարհից չլինես»:

Հայեր ջան, սա շատ վատ է: Շատ բան ունեմ գրելու ու ասելու, շատ օրինակներ եմ ուզում բերեմ, պատճառների ու հետևանքների մասին էլ եմ ուզում գրեմ: Բայց վախենում եմ, որ շատ քչերին կհետաքրքրի, էլ չեմ ասում, որ նույնիսկ այս իմ գրածը շատ քչերը կկարդան: Միգուցե ժամանակի ընդացքում մի քանի առանձին մտքեր գրառման տեսքով գրեմ, բայց դա հետո: Իսկ հիմա պարզապես կոչ եմ անում իրար հարգանքով վերաբերվենք: Անկախ քաղաքական հայացքիծ, անկախ սեռից ու տարիքից, սոցիալական դիրքից, անկախ պաշտոնից, բոյից ու քաշից, եկեք մարդավարի իրար հարգենք: Առաջին հերթին որպես մարդ իրար հարգենք, հետո էլ որպես հայ: Առանձ հարգանքի երկար չենք ապրի:



(Post a new comment)


[info]alqimikos
2008-03-17 01:45 am UTC (link)
Ախր ետ հենց նախագահից ա սկսվում:
ոնց նախագահն ա իրան պահում, տենց էլ ժողովուրդը կպահի:
Դու Սերժիկի հարցազրուջցը տեսել ես ?
Հլը մի հատ տես Սերժիկը խեղճ ժուրնալիստներին վոնց ա նայում:
Քիչ ա մնում ուտի:
Էդքան արհամարհանք մարդու աչքերում, վոնց որ ոչ թե հարցազրույց ա տալիս, այլ մեծ
Ադալժենի ա անում: Ամեն հարցի պատասխանելուց առաջ մի կես րոպե թարս նայում ա, Մինչև խեղճ ժուռնալիստը յոթ գույն չփոխի, հետո նոր սկսում ա իրա մտքերը շարադրել, ընդ որում կարևոր չի ինքը ինքը ինչ ա ասում, կարևորը - դուխով ա ասում. Կարևորը դուխն ա: Դե մարդիկ նայում են իրանից սովորում են:

Որովհետև եթե ուրիշներին չես արհամարհում ապա
Ետ համարվում ա թուլության նշան, եթե ուրիշին չես անպատվում,
ՈՒրեմն դուխդ չի հերիքում որ անպատվես, ուրեմն թույլ ես:

(Reply to this)(Thread)


[info]arin_berd
2008-03-17 02:17 am UTC (link)
> Ախր ետ հենց նախագահից ա սկսվում:

Չհամոզեցիր: Նախագահը չի կանգնում ու քեզ ասում, թե դիմացինիդ ատի, ծաղրի, եթե մեքենայի վարորդ ես, ապա տակը գցի և այլն: Նախագահը չի ասում, որ ամեն մի կնոջ պիտի պոռնիկ համարես, իսկ եթե տղա զավակ ունես, ուրեմ պիտի ականջին շշնջաս «արա, երբ մեծանաս, պտի միշտ լևի գնաս»: Դա մեր արտաքինից է գալիս:

Նախագահը Աստված չէ, այլ ընդհամենը պաշտոնավոր, չինովնիկ: Նախագահը չի կարող ազգային արժեքները փոխի: Նա կարող է վնաս հասցնի, բայց փոխել չի կարող: Խոսքս գնում է տարական հարգանքի մասին:

Մնացածի մասին հետո:

(Reply to this)(Parent)(Thread)


[info]alqimikos
2008-03-17 02:39 am UTC (link)
Ես սկի քեզ համոզելու նպատակ չունեմ:
Ով ոնց ուզում ա թող մտածի: Նախագահը կանգնում ա ու
դիմացինին ծաղրում ա: Ավելի ճիշտ նստում ա ու ծաղրում ա 
Նախագահը աստված չէ, բայց նախագահը աստծուց շատ ա խոսում մեր հեռուստատեսությամբ : Մեր ազգային արժեքների հետ ոչ մի պրոբլեմ չԻ պատահել,
Մի ժամանակ թուրքերին էինք հարմարվում, հիմա մեր իշխանությանը, ոնց
իրանք մեզնից ուզում են, տենց էլ մեզ պահում ենք; ետ ինչԻ նույն հայը արտասահմանում
իրան զգալիորեն ավելի լավ ա պահում ?
Յես միայն նախագահին Ի նկատի չունեմ, ես Ի նկատի ունեմ այն ամենը ինչ ցույց ա տալիս մեր սիրելի “Հանրայինը”: Դուխով տղայի իդեալ:

(Reply to this)(Parent)


[info]alqimikos
2008-03-17 02:49 am UTC (link)
Ախր արի հասկանանք ինչից ա: Ինչից ա որ տենց ա: Դու ասում ես մեր արտաքինից ա գալիս:
Ինչ արտաքին: Ոնց որ սաղ ազգը մեղադրես: ՈՒրեմն հայ ազգն ա մեղավոր ?
Մեղավոր ա որ բռի ա, մեղավոր ա որ սխալ մարդու ա քվեարկում ? Ախր ետ պատահական չի: Հայերը լավ էլ նորմալ ազգ են: ՈՒ իրանց ամեն քայլ իրա բացատրություն ունի: Սաղ ազգը մեղադրել հեշտ ա: Բայց արի հասկանանք թե ինչու են հայերը իրանց տենց պահում: Թե չէ ենց ա ստացվում որ սաղ հայերը էշ են մենակ մենք ենք խելոք.

(Reply to this)(Parent)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…