Arin-Berd ([info]arin_berd) wrote,
@ 2008-03-29 01:56:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:Թաքնված Հայեր / Cryptoarmenians / Крипто, Թուրքիա / Turkey / Турция, Հայկական մեդիա / Armenian media, Հայություն

Կայք Ղարսի մասին
Անկեղծ ասած, միքիչ մոլորված եմ մնացել: Ցանցում փնտրում էի ազիկ-տերեկեմեներին, մի ինչ-որ հղումով եկա հասա մի կայքի, որը կարծես թե նվիրված է Ղարսին: Որոշեցի այցելեմ նկարների բաժինը, հետաքրքրում էր թե թուրքերը ինչի վրա են ուշադրություն դարցնում: Ու ճիշտն ասած միքիչ մանթրաժ ընկա: Այնպես տպավորություն էր, որ այցելեցի հայկական կայք: Նկարները դեռ ոչինչ, սպանեց հնչող Արամ Խաչատուրյանի «Լեզգինկա» (եթե ճիշտ եմ հիշում) երաժշտությունը: Մի խոսքվ, ինքներդ նաեք, միգուցե դուք պարզեք թե սա ինչ է՝ Kars Gallery.



(Post a new comment)


[info]satenik
2008-03-29 02:37 am UTC (link)
Հայի սարգած կայք կլինի:

(Reply to this)


[info]alqimikos
2008-03-29 03:23 am UTC (link)
Դուրս եկավ: Պարզ, հստակ ու շատ սիրուն: Հետաքրքիր է, իսկ հայերը տենց սիրուն սայթ կարող էին սարքել:

P>S> Աշխարհում շատ թուրք կա, որ հայերին նորմալ ա վերաբերվում:

(Reply to this)(Thread)


[info]satenik
2008-03-29 03:29 am UTC (link)
Դե դրանք հենց հայեր են:

(Reply to this)(Parent)(Thread)


[info]vartanm
2008-03-29 03:34 am UTC (link)
:)

(Reply to this)(Parent)(Thread)


[info]satenik
2008-03-29 03:38 am UTC (link)
Թրքացած հայեր են, նկատի ունեմ :)

(Reply to this)(Parent)(Thread)


[info]vartanm
2008-03-29 04:13 am UTC (link)
Հասկացա, դրա համար էլ դուրս եկավ:

Կայքը գրանցվել է Թուրքիաիում
http://whois.domaintools.com/karskahvesi.com

(Reply to this)(Parent)(Thread)


[info]vartanm
2008-03-29 04:15 am UTC (link)
Կարող է նաև տուրիստական ֆիրմա է, և նրանց հիմանկան հաճախորդները հայեր են:

(Reply to this)(Parent)(Thread)


[info]arin_berd
2008-03-29 12:06 pm UTC (link)
Չգիտեմ, դժվար է ասել: Սովորաբար տուրիստական կայքերում հյուրանոցների մասին էլ են ինֆորմացիա տեղադրում: Իսկ սա պարզապես նման է կայքի, որը ուզում է երկրի հետ ծանոթացնի: Ինչ ուղղակի շատ զարմացրեց այդ ձգտողությունը դեպի հայկական ճարտարագիտություն: Բացարձակապես ամեն ինչ, ինչ ներկայացված էր՝ դա հայկական շինություններ էին: Նույնիսկ մսկիթ չտեսա, միայն հին եկեղեցիներ ու Ղարսի հին (այսինքն հայկական) փողոցները:

(Reply to this)(Parent)


[info]alqimikos
2008-03-29 01:58 pm UTC (link)
Պարտադիր չէ, բավականին թվով կրթված թուրքեր հայերին նորմալ են վերաբերվում
(Ի տարբերություն ադրբեջանցիների ... Կրթված ադրբեջանցի ?):
ՈՒ եթե հետաքրքիր է, ապա ասեմ որ իրենց մեջ հանգիստ քննարկում են 15 թվի դեպքերը,
Իսկ Փամուկին չեն սիրում այն պատճառով, որ ինքը հասարակայնորեն ասաց այն, ինչ իրենք իրար մեջ հանգիստ քննարկում են:

(Reply to this)(Parent)


[info]arin_berd
2008-03-29 12:00 pm UTC (link)
Ճսիհտն ասած, ոչ մի պարզ հասարակ բան չկար: Կարելի է ասել, որ կայքը համարյա դատարկ է, իսկ նկաները ցույց տալու համար բավականին ծանր գործիք են օգտագործել:

Ինչ վերաբերվում է թուրքերին, միգուցե դրանց մեջ շատերն են հայերին լավ վերաբերվում, բայց նրանք չեն ընդհանուր քաղաքականությունը որոշում: Բացի դրանից, ինչպես ճիշտ նկատվեց, թուրքերի մեջ բավականաչափ թաքնված հայեր կան: Չէ ո՞ր բավականին որբացած հայեր մնացել էին Թուրքիայում, ոմանք էլ զկրոն փոխեցին և այլն: Հետո, Թուրքիայում կան ալևիներ՝ սրանք թուրք են, բայց կրոնով սունիտներ չեն ու մնացած թուրքերի հետ շատ վատ հարաբերությունների մեջ են: Ավելին, ժամանակին շատ հայերին իրենց շուրջ ապաստարան գտան, որից հետո երիտթրքական կառավարությունը ռմբակոծեց իրենց գյուղերը: Իրենցից էլ շատ մարդ տուժվեց: Մինչև հիմա էլ իրենք են, որ հայերի հետ հիմնականում լավ հարաբերությունների մեջ են: Բայց ցավոք, իրենց երկրում իրենք էլ կառավարության կողմից շատ տուժվում: Իմ կարծիքով, ալևիները՝ դրանք ժամանակին կրոնափոխ եղած հայեր են:

(Reply to this)(Parent)(Thread)


[info]alqimikos
2008-03-29 01:51 pm UTC (link)
1. Չգիտեմ, բայց հայկական կայքերը մոտս էլ ավելի երկար են ծանրաբեռնվում
:)
2.
--միգուցե դրանց մեջ շատերն են հայերին լավ վերաբերվում, բայց նրանք չեն ընդհանուր քաղաքականությունը որոշում

Հայերն էլ այդքան վատ ազգ չեն, բայց նայելով մեր “ընդհանուր
քաղաքականությունը” որոշողներին հեչ չես ասի :)

Յնդհանրապես, ըստ Թուրքիո սահմանադրության Թուրքիայի ամեն քաղաքացի թուրք է:
Թուրք լինելը դա ազգություն (կամ կրոնական պատկանելիություն չէ),
դա քաղաքացիություն է,
Ասենք Հրանտ Դինքը թուրք էր:)


(Reply to this)(Parent)(Thread)


[info]arin_berd
2008-03-29 07:57 pm UTC (link)
Դա էլ առավել ևս ասում է նրա մասին, որ հայերը պետք է թուրքերի մեջ թաքնված հայեր ման գան: Նրանք մեզ դեռ շատ են պետք գալու: Նամանավանդ, որ իրենք թուրքերի հոգեբանությունը շատ ավելի լավ գիտեն, քան մենք:

(Reply to this)(Parent)


[info]noni_no
2008-03-29 06:27 am UTC (link)
Ճիշտն ասած, ես չեմ հասկանում ինչ զգացի էդ սայթը նայելուց... Կարսի նկարներից մի քանիսը, մանավանդ սեւ գույնի շենքերը, ոնց որ Աբովյանի վրայի էն համալսարանի սեւ շենքը։ Ընդհանուր զարդաքանդակները Երեւանի հին շենքները հիշացրին։ Ես ներվայնացա, ու դե մի քանի նախշուն բառ նախշուն թրքերին։
Անիի համար էլ - «մոնղոլ-թաթարական արշավանքներ» արտահայտությունը լրիվ արդարացված ա։
հա, մեկ էլ, կենդանի շունչ չկար, դատարկ էին։ Միանգամից զգացվում ա՝ երբվանից ու ոնց…

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2008-03-29 09:23 am UTC (link)
Թուրք կոչվող եղբայրներ...

(Reply to this)(Parent)(Thread)


[info]noni_no
2008-03-29 10:01 am UTC (link)
շատ եմ սիրում էդ ատրիբուտի արցախյան տարբերակը՝ թորք-:) եթե ընդհանրապես կարելի ա դրանց հետ կապված ինչ-որ բան սիրել…

(Reply to this)(Parent)


[info]satenik
2008-03-29 07:47 am UTC (link)
Այսօր Կարսում բացի հայկական շենքերից ուրիշ քարե շենքեր չկան: Եթե տեսնում ենք քար է, ուրեմն երևում է, որ հին է ու հայկական ճարտարապետություն է: ՈՒղղակի աչք է ծակում դա: Թուրքերը, ինչպես և քրդերը, քարի շենք կառուցել չգիտեն: Շատ-շատ կարող է քարերը խառը-խշտիկ դարսեն իրար վրա, բայց հետո վրայից ցեխ են անում ու ներկում բոշայական տարբեր գույներով: Քարից միայն դրանց մզկիթներն են, դա էլ երևի հատուկ շինարարներ են հրավիրում, որ շինեն:
Ճիշտ եք ասում, շատ նման է Երևանի շենքերին:

Լսեք, այս կայքը երաժշտություն էլ ունի: Նոր նկատեցի: Հայկական երաժշտություն է:

(Reply to this)(Thread)


[info]arin_berd
2008-03-29 12:01 pm UTC (link)
Բա իմ ասածն էլ հենց դա է, որ Արամ Խաչատուրյանի «Լեզգինկա» երաժշտությունն է հնչում:

(Reply to this)(Parent)(Thread)


[info]satenik
2008-03-29 04:15 pm UTC (link)
Չէ, բայց "Լեզգինկան" չէ, Արին ջան: Շատ նման է ու էլի կովկասյան խաղերով, բայց ուրիշ է ու մեղեդին էլ հայկական է: Չգիտեմ կոնկրետ ինչ է, կարող է և Խաչատրյանից է:

(Reply to this)(Parent)(Thread)


[info]arin_berd
2008-03-29 07:47 pm UTC (link)
Հա, ճիշտ ես: Նոր Արամ Խաչատուրյանի վիրտուալ թանգարանը գտա, այնտեղ Լեզգինկան էլ կա: Լսեցի, իրոք նա չէ: Բայց միավնույն է շատ ծանոթ աշխատանք է: Չեմ կարողանում հիշեմ թե որտեղ են հանդիպել: :(

(Reply to this)(Parent)

դի իսկ ինչն ա զարմանալի?
[info]zloyan
2008-03-29 09:22 pm UTC (link)
եթե զարգմանալի բան կա - էն ա որ տեքստ չկա, իրոք էտքան ժամանակ ծախսել են սայթ սարքելու վրա, կարող էին մի ժամ էլ ավել նստել տեքստ գրել.
իսկ նենց ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում - երաժշտությունը իրանք երևի համարում են տեղական թուրքական երաժշտություն, մնացածն էլ - իրանք դա ընկալում են որպես տեղական հուշարձաններ, հանգիստ են վերաբերվում, նույնիսկ կարող ա ընդունեն որ հայկական են.
հազար ու մի պուծիվաձիծել կա թուրքիայում, Անիի, Աղթամարի մասին մանրամասն գրում եմ. բացի բոզքուրտերից ու Օրհան-Փամուքականներից Թուրքիայում կա ահագին ժողովուրդ, որոնք հայերին համեմատաբար նորմալ են վերաբերվում, բայց դե ցեղասպանությանն էլ չեն հավատում

(Reply to this)(Thread)

Re: դի իսկ ինչն ա զարմանալի?
[info]arin_berd
2008-03-29 09:40 pm UTC (link)
Ղարսում բավականաչափ մսկիթներ կան: Այ հենց զարմանալին նա է, որ ցուցադրելով տեղական հուշարձանները, ոչ մի մահմեդական շինություն չներկայացրին:

(Reply to this)(Parent)(Thread)

Re: դի իսկ ինչն ա զարմանալի?
[info]zloyan
2008-03-30 07:11 am UTC (link)
ok, hamozecir, iroq vor zarmanali a
bayc de karogh a ughaki der site-y anavart a - dra hamar el
voch mzkitneri fotoneru kan, voch el textery

(Reply to this)(Parent)

Re: դի իսկ ինչն ա զարմանալի?
[info]satenik
2008-03-30 02:48 am UTC (link)
=Թուրքիայում կա ահագին ժողովուրդ, որոնք հայերին համեմատաբար նորմալ են վերաբերվում, բայց դե ցեղասպանությանն էլ չեն հավատում=

Էլ ո՞նց են նորմալ վերաբերվում, եթե Ցեղասպանությանը չեն հավատում :)Որ չեն հարցձակվում ու սպանում, մի երկու խոսք էլ փոխանակում են՝ ուրեմն նորմա՞լ են վերաբերվում:
Գնացեք Արևմտյան Հայաստանի քաղաքներ, փորձեք նկարվել թուրքական մզկիթի ֆոնի վրա ու նայեք թուրքի րեակցիային...

(Reply to this)(Parent)(Thread)

Re: դի իսկ ինչն ա զարմանալի?
[info]zloyan
2008-03-30 07:16 am UTC (link)
dzer asatsy chem prdzel, bayc stambuli graxanutum musa-leran 40 ory, mek el Vahagn Dadriani grqery turqeren tesel em.
de normal en arumov, vor chen asum vor duq vabshe stegh cheq aprel,
kam duq eq irakanum mez ceghaspanutyun arel, ayl vor asum en
"de hima patarazm a eghel, duq el eq tuzhel, menq el, bayc de menq misht irar het lav enq eghel, paps el asum er vor hayery lav zhoxovurd en" - de hima iharke
et el a shat vat, vortev nshanakum vor iranq iranc petutyan propagandai zohn en, bayc de gone aktiv haka-haykakan isteriai mej chen vonc vor asenq te indz handipats azerbaijancineri 80 tokosy.

(Reply to this)(Parent)(Thread)

Re: դի իսկ ինչն ա զարմանալի?
[info]noni_no
2008-03-30 08:19 am UTC (link)
Իմիջիայլոց, էդ կայքի վերջից, որ galeri ջնջեք ու enter տաք, կբերի իրենց լեզվով ինչ-որ ֆորում, իրենց դրոշով-բանով։ մենյուի մեջ կա Կարս ռադիո ոնց որ թե…
Երեւի brainwashing ա գնում սրանց մոտ, կարող ա ազրների պես մեկն էլ սրանց ա խաբել, թե ժամանակին քրիստոնյա են եղել, կամ էլ հին մշակույթ են ունեցել ու ճարտարապետություն, սրանք էլ երեւի ֆորումի մեջ լոգին են լինում ու սկսում են քննարկել ու հպարտանալ թե ինչ դեմք են, ու ինչ ուրիշ դեմք են։ -:)
Իսկ ինչ վերաբերվում ա իրենց մեզ լավ վերաբերվել-չվերաբերվելուն, ըստ իս, երանի մենք էնքան ուժեղ լինեինք ու կարողանայինք մերին հասնել թքած ունենալով իրենց՝ մեր հանդեպ վերաբերմունքի վրա։

(Reply to this)(Parent)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…