| Arin-Berd ( @ 2008-04-25 23:14:00 |
| Entry tags: | Ազերբառան, Առնետներ, Արմեն Այվազյան, Արցախ / Artsakh / Арцах, Եվրոպա, Երկերեսանիություն |
ԴՈՒՐՍՊՐԾՈՒԿ ՍՈԿՈՐՆԵՐԸ
Օրերս ադրբեջանական «Day. Az»-ին տված հարցազրույցում ամերիկյան քաղաքագետ Վլադիմիր Սոկորը հայտարարել էր, թե «այսօր ԵԱՀԿ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ պետությունն է, որը տարածքային պահանջներ է առաջ քաշում»։
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով երեկ անդրադառնալով Վ.Սոկորի հայտարարությանը՝ քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց.
«Նախ՝ իրավական տեսանկյունից հայկական կողմը երբեք առաջ չի քաշել տարածքային պահանջներ։ Թեպետ, իմ կարծիքով, լիովին իրավասու է եւ ունի բազմաթիվ անհերքելի պատմաիրավական հիմքեր նման պահանջներ առաջադրելու համար։
Այն, որ բացի ԼՂ-ի տարածքից հայկական զինուժը ազատագրել եւ վերահսկում է մի շարք այլ շրջաններ, տեղի է ունեցել ադրբեջանական ագրեսիայի պայմաններում։ Այդ ագրեսիայի պատճառով այդ տարածքները հանձնելու որեւէ հիմքեր գոյություն չունեն, քանի որ խոշոր հայաբնակ շրջաններ էլ մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ, այդ թվում՝ Նախիջեւանը եւ ամբողջ Դաշտային Ղարաբաղը։
Ադրբեջանական ագրեսիան կասեցնելու միակ հնարավոր միջոցը հենց այդ տարածքները ազատագրելն էր։ Այս հարցը լուծեց նաեւ ՀՀ-ի եւ ԼՂ-ի ռազմական անվտանգության խնդիրը։ Եւ դրա շնորհիվ է, որ 14 տարի շարունակ չկա պատերազմ։ Եթե վաղը Ադրբեջանը սանձազերծի նոր ագրեսիա, դարձյալ նրան զսպելու միակ հնարավոր միջոցը, անկախ նույնիսկ մեր ցանկությունից, լինելու է հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքի զգալի ընդլայնումը։
Պետք է հանգիստ վերաբերվել նման հայտարարություններին։ Թեեւ ամեն մի դուրսպրծուկ «քաղաքագետ» չպետք է իրեն թույլ տա ադրբեջանա-թուրքական պատվեր կատարել։ Պարզապես պետք է հիշել յուրաքանչյուր նման ելույթների հեղինակներին, քանզի հնարավոր է սոկորները ապագայում հայտնվեն նաեւ Հայաստանում եւ նրանց հետ հանդիպումների ժամանակ տեղյակ լինենք՝ ով ով է»։