Arin-Berd ([info]arin_berd) wrote,
@ 2021-10-01 16:55:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:Առաջին

Էություն:

Armenian letter Aռաջին էջ

Մատյնաը ստեղծեցի հոկտեմբերի 20-ին: Ընկերներս առաջարկեցին: Հուսով եմ հետաքրքիր կլինի այցելել և ավելի շատ հույսով եմ, որ ժամանակս կհերիքի պարբերաբար թարմացնեմ:

Ցանկություն կա մատյանը տանել հայերեն լեզվով: Ցավոք հայկական բաժնի մի զգալի մաս ընկած է կամ ռուսական, կամ անգլիական, կամ էլ ֆրանսիական ցանցային տարածքներում, ավելի ճիշտ ռուսախոս, անգլախոս և ֆրանսախոս տարածքներում: Ի՞նչ արած, ինֆոմացիայի զգալի մաս այդտեղից ենք քաղում և հաճախ այդ լեզուներով էլ մեկնաբանություններ ենք թողնում: Հույսեր ունեմ այսպիսի փոքր սկսզբունքներով զարգացնել հայկական / հայախոս տարածքը: Գոնե կաշխատեմ մեկնաբանությունները գրել հայերենով:

Միացե՜ք:

Եթե որևե մեկը չգիտի թե ինչպես հավագի հայկական տառերը, ապա առաջարկում եմ ացելել այս «Latin-Armenian Translit» էջը: Ցանկալի է օգտագործել Internet Explorer-ով, որովհետև կարելի է տպել «Ավտոտրանսլիտով»: Խորհուրդ եմ տալիս սկզբից ծանոդանալ «Օգնության» հետ, որը կգտնեք նույն կայքում (տես նույն էջում), և ծանոթացեք աղյուսակի հետ (շատ կարևոր է): Մեկ ամսից հետո արդեն շատ հեշտ կլինի տպելը: Ես ինքս եմ օգտվում այդ էջով:

Այստեղ կարող եք թողնել անձնական թեմայով մեկնաբանություններ և բարի մաղթանքներ (ցանկալի է  ):
Սկսեցինք:

Updated: [info]ahousekeeper-ի առաջարկով տեղադրեցի Arian AMU տառատեսակը, որն ավելի խոշոռ է ցույց տալիս քան Sylfaen: Ճիշտն ասած, իմ կարծիքով Sylfaen ֆոնտը ավելի գեղեցիկ է: Բայց դե ինչ արած: Arian AMU ֆոնտ տեղդրելու համար օգտվեք այս ArianAMU.zip-ով: Եթե որևե այլ օգնություն պետք կգա, ձայն հանեք:


(Post a new comment)


[info]ermeni
2007-11-01 05:19 pm UTC (link)
Քո օրագրի առաջին գրառումը շնորհավոր: Ես շտապում եմ առաջինը թողնել բարի մաղթանք քո օրագրում, դրանով խլելով օրագրիտ դեռատիությունը: Իմ մեղքը չէ, օրագիրդ արդեն հասունացել էր, ինչ-որ մեկը մեկ է պիտի աներ, թող հիմա այդ ինչ-որ մեկը ես լինեմ:

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2007-11-01 05:23 pm UTC (link)
Հա, հիմա ինչպես նահապետական դրվածքի տեր մարդ, պետք է կարմիր խնձորը հանես ցույց տաս։

(Reply to this)(Parent)(Thread)


[info]arin_berd
2007-11-01 05:32 pm UTC (link)
ըհը՛: մեկ էլ գլուխ լվալ, տո եսիմ ինչ:

սաղ հեչ, բա նվերներն ո՞ւր ա: վատ եք սովորել:

(Reply to this)(Parent)


[info]gost_474_90
2007-11-01 05:34 pm UTC (link)
պլյուս մեկ!

(Reply to this)(Parent)


[info]ermeni
2007-11-01 05:57 pm UTC (link)
Լավ ա չէք ստիպում ամուսնանամ: :))

(Reply to this)(Parent)(Thread)


[info]arin_berd
2007-11-01 06:36 pm UTC (link)
առայժմ նվերներից սկսենք, հետո կերևա:

(Reply to this)(Parent)


[info]arin_berd
2007-11-01 05:24 pm UTC (link)
դու շատ փչացածն ես:

(Reply to this)(Parent)


[info]arin_berd
2007-11-01 08:29 pm UTC (link)
Հա, քիչ մնաց մոռանամ: Քանի որ առաջինն ես, ոտդ խերով լինի:
Գոնե դրանում քեզանից խեր ու հույս ունենամ: :)

(Reply to this)(Parent)


[info]ahousekeeper
2007-11-01 05:21 pm UTC (link)
Ոնց հասկանում եմ, Sylfaen-ն է քո մոտ հայերեն տառատեսակը։ Խորհուրդ եմ տալիս օգտագործել Թարումյանի Arian AMU տառատեսակը՝ Sylfaen-ի միկրոսկոպիկ default-ի փոխարեն։

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2007-11-01 05:21 pm UTC (link)
Համ էլ աչքներս լույս :)

(Reply to this)(Parent)(Thread)


[info]arin_berd
2007-11-01 05:30 pm UTC (link)
մերսիներ
ֆոնտերի համար՝ ինձ մոտ տեղադրելը պռոբլեմ չի, ուրիշները ինչպե՞ս են կարդալու:
Երևի ընդհանուր HTML-ում ֆոնտերը փոխեմ: Դու տենց փորձած կա՞ս: Կամ ընդհանուր մատյանի ֆոնտերը ձև կա՞:

(Reply to this)(Parent)(Thread)


[info]ahousekeeper
2007-11-01 06:14 pm UTC (link)
Նախ դու քո մոտ տեղադրիր, որ աչքերդ չքոռացնես։

Ինչ վերաբերվում է դիզայնում փոխելուն՝ այն դիզայնի տարբերակը, որ ինձ մոտ է, հնարավորություն տալիս է փոխելու։ Քո մոտ՝ չգիտեմ, պետք է նայես Manage => Customize.

(Reply to this)(Parent)(Thread)


[info]arin_berd
2007-11-01 06:25 pm UTC (link)
էս մի ժամ է քաշում եմ: ինչ դանդաղ է գալիս:

P.S. կարծես թե ֆոնտեր փոխելու սնտանդարտ ձև չկա: Լավ, դրանով հետո կզբաղվեմ:

(Reply to this)(Parent)


[info]gost_474_90
2007-11-01 05:37 pm UTC (link)
Շնորհավոր լինի, այ բռադ!

(Reply to this)(Thread)


[info]arin_berd
2007-11-01 06:25 pm UTC (link)
ապրես, բռադ ջան

(Reply to this)(Parent)


[info]taragir
2007-11-01 06:15 pm UTC (link)
Բարի գալուստ: ՈՒզում ես ասել ռուսերեն չե՞ս գրելու:

(Reply to this)(Thread)


[info]arin_berd
2007-11-01 06:35 pm UTC (link)
Ապրես: Քեզ էլ բարով տեսանք: Փաստորեն friend ենք, հա՞: :)))

ձևեր եմ թափում, իբր ռուսերեն չեմ հասկանում :)
գրելու եմ: վիճակը այնպես է, որ ստիպված ուզած-չուզած ռուսախոս դաշտում ենք: պարզապես հնարավորին չափով ուզում եմ հայերեն գրեմ: թեկուզ այս տարբերակով: եթե հիմա ռուսերեն էի գրել «добро пожаловать» և այլն, հիմա բոլորն էլ մեկնաբանումները ռուսերեն էին թողել: Գոնե մեկ ու մեջ հայերեն գրենք, որ համ էլ մնացածի համար հայերեն գրելու առիթ լինի: Վարժվում ենք, էլի: ;)

(Reply to this)(Parent)(Thread)


[info]taragir
2007-11-01 06:53 pm UTC (link)
Ողջունում եմ քո որոշումը:

Հա ախպեր, չմեռանք friend էլ դառանք :)

(Reply to this)(Parent)


[info]aerial_vortex
2007-11-01 08:14 pm UTC (link)
Բարի գալուստ :)

(Reply to this)(Thread)


[info]arin_berd
2007-11-01 08:26 pm UTC (link)
քեզ էլ բարով տեսանք: :)

(Reply to this)(Parent)


[info]zubian
2007-11-01 08:19 pm UTC (link)
Բարով մաշե՜ս :)

(Reply to this)(Thread)


[info]arin_berd
2007-11-01 08:27 pm UTC (link)
մերսի:
ես էլ հույսեր ունեմ, որ բարով կօգտագործեմ: :)

(Reply to this)(Parent)


[info]anestacia
2007-11-01 09:17 pm UTC (link)
Ապրես՛, Արին-Բերդիկ գան, դե, քեզ տեսնենք:
Պաչիկներ՛:

:)

(Reply to this)


[info]anestacia
2007-11-01 09:21 pm UTC (link)
Մեկ էլ, Արին-Բերդ, ինչ էլ գեղեցիկ ես "Ա" տառը նշել: :)

(Reply to this)(Thread)


[info]arin_berd
2007-11-01 09:58 pm UTC (link)
Նեստիկ ջան, մերսիներ: :)
Ճիշտ է, գիտեմ որ դիզայնը դուրդ չի գալիս, բայց ոչինչ: Առայժմ սրանով բավարավեմ, հետո կերևա:

Իսկ Ա տառը նկար է: Պատնապատկեր -- չգիտեմ հայերեն ճիշտ է թե ոչ :)

(Reply to this)(Parent)


[info]kornelij
2007-11-01 09:27 pm UTC (link)
վայ, բարի լուս ։ՃՃՃ

(Reply to this)(Thread)


[info]arin_berd
2007-11-01 09:59 pm UTC (link)
Քո աչկն էլ լույս:
Ինձանից պրծում չունեցար: :Ճ

(Reply to this)(Parent)


[info]gianluigi
2007-11-01 09:30 pm UTC (link)
Ուրախեմ տեսնել!!! Շատ լավ միտք է` մատյան սկսելը!!!

(Reply to this)(Thread)


[info]arin_berd
2007-11-01 10:01 pm UTC (link)
Ավելի լավ միտք էր հայերեն գրել: :Ճ
Տես ինչքան դրական էմոցիաներ են: Համ էլ հայերեն ենք զրուցում:

(Reply to this)(Parent)


[info]athanatoi
2007-11-02 07:40 am UTC (link)
Բա'րի գալուստ:

(Reply to this)(Thread)


[info]arin_berd
2007-11-02 03:57 pm UTC (link)
Ապրես: Քեզ էլ բարով տեսանք: :)

(Reply to this)(Parent)


[info]saramarabu
2007-11-02 09:05 pm UTC (link)
Բարև ու բարի գալուստ :)

(Reply to this)(Thread)


[info]arin_berd
2007-11-02 09:50 pm UTC (link)
Մերսիներ: Քեզ էլ բարով տեսանք :)

(Reply to this)(Parent)


[info]moonleight
2007-11-04 09:10 am UTC (link)
դե, բարի գալուստ ԿՄ:ՃՃ

(Reply to this)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…