Home
Arin-Berd, Арин-Берд, Արին-Բերդ, անձնական մատյան:
Հոդվածներ, մտքեր և մեկնաբանություններ
Recent Entries 
29th-Mar-2008 01:56 am - Կայք Ղարսի մասին
Ա, Արին-Բերդ, առաջին, arin-berd
Անկեղծ ասած, միքիչ մոլորված եմ մնացել: Ցանցում փնտրում էի ազիկ-տերեկեմեներին, մի ինչ-որ հղումով եկա հասա մի կայքի, որը կարծես թե նվիրված է Ղարսին: Որոշեցի այցելեմ նկարների բաժինը, հետաքրքրում էր թե թուրքերը ինչի վրա են ուշադրություն դարցնում: Ու ճիշտն ասած միքիչ մանթրաժ ընկա: Այնպես տպավորություն էր, որ այցելեցի հայկական կայք: Նկարները դեռ ոչինչ, սպանեց հնչող Արամ Խաչատուրյանի «Լեզգինկա» (եթե ճիշտ եմ հիշում) երաժշտությունը: Մի խոսքվ, ինքներդ նաեք, միգուցե դուք պարզեք թե սա ինչ է՝ Kars Gallery.
17th-Nov-2007 05:05 pm - Համշեն, Hamshen, Амшен
Ա, Արին-Բերդ, առաջին, arin-berd
Մի քանի հոլովակներ նվիրված համշահայերին: Իմ կարծիքով, չնայած, որ համշեցիների մեծ մասը չգիտի իր Հայկական ծագման մասին, մենք պարտավոր ենք իրենց հետ կապ ման գալ: Այս գործում մեծ ջանգ պիտի գործադրվի Հայքում, Ռուսաստանում և Աբխազիայում ապրող համշահեյերի կողմից, քանի որ իրենք բառբառը լավ են հասկանում, որն էլ իր հերթին կհեշտացնի շբումը:

Մեկ այլ հարց էլ՝ արդյո՞ք կրոնը (խոսքը քրիստոնեական ու մահմեդական կրոնների մասին է) կապ ունի, որպեսի մենք միմիանց հայ ճանաչենք: Ասենք, Հայերը կարո՞ղ են ընդունել, որ մեկ այլ Հայ կարող է լինել մահմեդական և կարող է ապրել մի պետությունում առանց մեկը մյսին «կիսահայ» համարելու: Ես իմ գրառումներից մեկում գրեցի քրդերի ու եզդիների միջև եղած տարաձայնությունների մասին: Հիմնականում դա կապված է կրոնի հետ: Հակրավոր է այդ սխալը թույլ չտալ: Համենային դեպս, իմ համոզմունքով, Հայը կրոնով չէ որոշվում, այլ արյունով ու ինքնագիտակցությունով: Հենց արյան բարեկամական կապն էլ պիտի հիմք ծառայի մեր հարաբերությունների մեջ:

Cut-ի տակ հետևյալ հաղորդումներն են՝
ա) Լուսինե Սահակյան, մեկնաբանություն Երկիր Մեդիայի համար:
բ) Կարեն խնալարյան, մեկնաբանություն Երկիր Մեդիայի համար:
գ) Համշեն տեսահոլովակ, հեղինակը չգիտեմ: :)

Ֆիլմերը դիտեք cut-ի տակ )
This page was loaded May 12th 2008, 2:18 am GMT.