Home
Arin-Berd, Арин-Берд, Արին-Բերդ, անձնական մատյան:
Հոդվածներ, մտքեր և մեկնաբանություններ
Recent Entries 
25th-Apr-2008 10:56 pm - В чем заключается армянский вопрос?
Ա, Արին-Բերդ, առաջին, arin-berd
ПРИЗНАНИЕ ГЕНОЦИДА, ИЛИ ДЕЛЕГИРОВАНИЕ АРМЯНСКОГО ВОПРОСА

Вчера на эти темы говорил директор Центра стратегических исследований «Арарат» Армен Айвазян, будучи в гостях клуба «Аяцк».
По мнению политолога, процесс международного признания Геноцида армян, который начиная с 1998г. обозначен одной из приоритетных задач нашей внешней политики, до сего дня как в Армении, так и в Диаспоре воспринимается в очень узких рамках, - лишь как вопрос моральной оценки трагедии. Фактически, в этом вопросе РА вошла в колею политики армянских диаспоральных органиций, которая была разработана и применялась еще до развала СССР. И силой инерции, как и по причине неадекватной оцнеки геополитической ситуации, та же политика, не подвергаясь критике, продолжается по сей день.

А.Айвазян убежден, что «В новых условиях применение этой политики не соответствует требованиям времени и ведет в тупик. Признание Геноцида рассматривается в отдельности от всех задач стратегической безопасности Армении, тогда как прямым продолжением Геноцида являются и Карабахское противостояние, и турецкие блокада и отказ от дипломатических отношений, и азеро-турецкая информационно-психологическая война, и неприкрытое планирование новой азербайджанской агрессии при турецком содействовании, и нынешний демографический кризис в Армении, и необеспеченная безопасность армянства Джавахка».

В чем заключается армянский вопрос? )
20th-Apr-2008 12:47 am - Как это было
Ա, Արին-Բերդ, առաջին, arin-berd
Предлагаю вашему вниманию документальный фильм про переворот в России, Москва, октябрь 1993 г.

На случай, если кому плохо при виде крови, предупреждаю, что в фильме есть кровавые сцены. Я бы назвал этот фильм (и исторический этап) «Предсмертная конвульсия советской империи».

По прошествии 15 лет, на все это смотришь совершенно по иному. Это важнейший момент истории СССР (хотя тогда СССР уже не существовал), также касающийся армян, ибо спустя годы, как вспоминал Посол Греции в Армении, в эти дни Турция стянула свои войска к границе Армении и ждала результатов гражданской войны в Москве. Наверное именно в это время зародилась путинская Россия. Ельциновская Россия пролила кровь с Россией советской. Погибая оба, родили новую Россию -- компромис, который сумел удержать регионы. Для самой России все могло бы закончиться намного хуже.

Но это уже история и мы смотрим на нее совсем по иному. Особенно те, кто помнят те годы, прекрасно поймут происходящее. Меня интересует как мы лет через этак 10 будем смотреть на сегодняшнюю Армению и на мятеж возглавленый ЛТП. Сама ситуация и энергия бунтов в Москве и Ереване конечно же разные. Но тем не менее, думаю, что последние столкновения родят новую Армению. «Хорошую» или «плохую», пока трудно сказать. Но скорее всего решительную. Поживем, увидим.
19th-Mar-2008 12:50 am - Սերժ Սարգսյանի հարցազրույցը
Ա, Արին-Բերդ, առաջին, arin-berd
via [info]uzogh

Համոզված եմ, որ ձեզանից շատերն են տեղյակ, պարզապես ուզում եմ հիշեցնել՝ եթե որևե մեկը դեռ Սերժ Սարգսյանի հարցազրույցը չի տեսեսլ, ապա կարող է այն դիտել այստեղ:
17th-Mar-2008 01:36 am - Эффективный метод -- санкции против Армении
Ա, Արին-Բերդ, առաջին, arin-berd
mojuba тут пишет: «И последнее: в мире сейчас не любят диктаторские страны. С ними обходятся жестко: эмбарго, санкции, итд. Это жестоко по отношению к народу, но других средств борьбы с диктаторами извне нет».

На сколько я понимаю, чел прямым текстом призывает ставить жесткие санкции по отношению к Армении. По поводу диктатуры, я уже открыл сабж, надеюсь беседа будет плодотворной. Хочется услышать мнение многих. По поводу всей той эйфории с международными расследованиями, да еще и с призывом применить санкции против Армении, хочу привести статью Армена Айвазяна (см. под катом). Будет полезно почитать, может немного прозреем поняв к чему приводят игры, правил которых мы не знаем, когда суемся не в свою игру и где мы становимся пешками.

Статья Армена Айвазяна )
17th-Mar-2008 01:07 am - Что было ценное при Левоне, что нет сейчас?
Ա, Արին-Բերդ, առաջին, arin-berd
Собственно, сам сабж.

В последнее время так часто слышу царящей диктатуре в Армении, что офигеваю. Конечно каждый раз приходиться освежать память людям, но с одной стороны устал напоминать о всем том, что творилось набирал ход и что творилось во время ЛТП. С другой стороны эти частые «диктатура силой защищает свою власть, а хороший, добрый и отзывчивый Левон бореться против кровавого режима» начинают меня наталкивать на мысль, что у меня началась амнезия и я наверное действительно пропустил «светлую эру» ЛТП. Потому и решил открыть этот топик. На полном серьезе хочу знать что было при ЛТП, что мы потеряли во время правления РК. Речь есессно идет об общечеловеческих и национальных ценностях. Просвятите меня пожалуйста, освежите мою память.
12th-Mar-2008 01:47 pm - Հարցեր Սերժ Սարգսյանին
Ա, Արին-Բերդ, առաջին, arin-berd
Համոզված չեմ, որ բոլոր հարցերիս պատասխան կստանամ, նամանավանդ համոզված չեմ, որ լիարժեք պատասխան կստանամ, բայց մևնույն է, հույս ունենալով, որ գոնե մեր նորընտրյա նախագահը գոնե մեր մտքերի վրա ուշադուրթյուն կդարցնի, տեղադրեցի հետևյան հարցերը այստեղ ու այստեղ (կիսեցի 2 մասի): Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ վերջապես փոփոխություններ տեղի կունենան: Այստեղ տեղադրում եմ հարցերի ամբողջ ցանկը:

Մեծարգո պարոն Սարգսյան,

1. Շատ է ուրախացնում այն փաստը, որ Դուք օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիան որոշել եք կազմակերպել այս հարցազրույցը:
Հարց՝ Կարո՞ղ եք խոստանալ որ նման հարցազրույցներ պարբերաբար կկազմակերպվեն, առնվազն տարին մեկ անգամ, թե՞ սա արտակարգ քայլ էր, կապված արտակարգ իրավիճկի հետ:

2. Մոտ 2 տարի առաջ դուք ասել էիք «Իսկ ի՞նչ է, Աղդամը մեր Հայրենիքն է՞»: Մոտ 1,5 տարի առաջ Աղդամից ոչ հեռու մեր գիտնականները հայտնագործում են հին քաղաքի հետքեր: Իրենց համոզմամբ դա Տիգրան Մեծի կառուցած 4-րդ (արցախյան) Տիգրանակերտն է:
Հարց՝ Խնդրում եմ ասեք, հիմա դուք փոխե՞լ եք Ձեր կարծիքը և համարո՞ւմ եք Աղդամը որպես մեր Հայրենիք:

3. Նախորդ հարցի շարունակություն. եթե համարում եք, որ Աղդամն էլ է մեր Հայրենիքը, ապա ի՞նչ է արվում կառավարության կողմից, որպեսի այդ տարածքը չհանձնվի թուրք-ազերներին: Իսկ եթե որպես Հայրենիք չեք ընդունում, ապա խնդրում եմ ասեք որտեղով է անցնում Ձեր Հայրենիքի սամանները՝ նախկին ԼՂԻՄ սահմանով, Հայաստանի (ՀՀ + ԼՂՀ) սահմանով, Հայկական Լեռնաշխարհի սահմանով:

4. Հոկտեմբեր ամսին Աշոտ Բլեյանը հեռուստատեսության եթերում մոտավորապես ասում է հետևյալը՝ «թողեք ղարաբաղցիները իրենց հարցը լուծեն, ինչո՞ւ եք ձեր քիթը խոթում ուրիշների գործերի մեջ»: Ստացվում է, որ եթե արցախցիները ուրիշ են, ապա նրանք հայ էլ չեն: Օրինակ, Աշոտ Բլեյանը երևի թե չէր ասի «թողեք Ապարանի հարցը ապարանցիները լուծեն»: Նման ազգը բաժանող ճառեր նաև հնչեցվել են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, երբ նա ասում էր, որ Երևանում կան «15 հազար ղարաբաղցիներ»: Ըստ երևույթի հայրենադարձ սիրիացի Տեր-Պետրոսյանի համար Երևանը կարող է մայրաքաղաք լինել, իսկ Հայաստանի (ՀՀ + ԼՂՀ) բնակչի համար չի կարող: Ակնհայտ է, որ Աշոտ Բլեյանը իր աշակերտներին էլ է սովորացնում, որ կան «հայեր» ու «ղարաբաղցիներ»: Անցած տարի սեպտեմբերի 1-ին Դուք այցելեցիք Աշոտ Բլեյանի ղեկավարած դպրոցը, դա Ձեր միակ այցելությունն էր:
Հարց՝ Դուք կիսո՞ւմ եք Աշոտ Բլեյանի ազգը պարակտող գաղափարախոսությունը: Եվ եթե չեք կիսում, ապա որպես ներկա գորցող վարչապետ, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ նման մարդիկ կրթության համակարգում տեղ զբաղեցնեն ու պղտորեն երեխաների միտքը, ինչո՞ւ եք այցելում հենց Աշոտ Բլեյանի դպրոցը, որով ցուցաբերում եք Ձեր երաշխավորությունը: Չէ՞ որ հետագայում հայտնվում են նրանք, ովքեր Ազատության հրապարակում կբղավեն «Այսօր այս հրապարակում ավելի շատ հայորդիներ են հավագվել, քան Ղարաբաղի քաղաքացիները»:

5. Ժամանակին Բագրաթյանն ասել էր «պարտադիր չէ, որ բոլորն էլ կրթված լինեն»: Այսօր մենք ունենք մի ահռելի ոչ կրթված խավ, որոնց բավականին լավ կրթվածները որպես զենք են օգտագործում ընդեմ Հայոց պետականության:
Հարց՝ Չեք համարո՞ւմ, որ այսօրվա իրավիճակը հիմնականում ազգային կրթության և ազգասիրության դաստիրուկության բացակայության հետևանքն է. օտարաամոլության հետևանք է. ազգային գաղափարախոսության, ավանդույթների և էտիկայի բացակայության հետևանք է, որը ժողովուրդի մեջ պետք էր տարածել օգտագործելով բոլոր լրատվական միջոցները: Ժամանակը չէ՞, որ պետությունը լռջորեն զբաղվի այս հարցերով, որ հետագայում է կարողանա կրթված շերտի ու մտավորականության միջոցով կասեցնել կամայական պետականությունը տապալող գաղափարախոսություն, թույլ չտա Երկրի տապալումը: Չէ՞ որ պետության ոգին պահում ու զարգացնում են իդեալիստներ, իսկ տապալում են «դուքյանչիները»:

6. Ռուսաստանի նախկին Դեսպան Ստուպիշինը գրել էր՝ «Լևոն Տեր-Պետրոսյանը անձնական խոսակցության ժամանակ ասում է "ժողովուրդը ուզում է ազգի հայր, ես չեմ կարող լինել այդպիսինյը" և նա դառնում է ՀՀՇ կուսակցության նախագահ»: Շատերս ենք հիշում ինչպես էր ՀՀՇ դառել կոմկուսի պես մի կազմակերպություն, որը իր ձեռքի տակ էր առել ամեն ինչ, որի հետևանքով էլ Ստուպիշինը հիշում է, որ Լևոնը ՀՀՇ կուսակցության շահերը դրել էր ամեն ինչից վեր:
Հարց՝ Իսկ Դուք ինչպիսի՞ նախագահ եք լինելու՝ ժողովուրդի ու Երկրի, օլիգարխների, թե՞ հանրապետականների:

7. Ոչոքի համար էլ գաղտնիք չէ, թէ ինչ ծավալների է հասնում մեր օրերում կաշառակերությունը որոշ պետական կազմակերպություններում: Հատկապես մեծ են այդ ծավալները Ներքին Գործերի Նախարարությունում, անձնագրային բաժիններում (ОВИР), ЖЭКերում, այսինքն պետական այն մարմիններում, որոնց անմիջական պարտականությունն է սպասարկել քաղաքացիներին: Կաշառակերության անտանելի չափսերը առաջացնում են սեփական պետության և իշխանության հանդեպ մի զգալի անվստահության մթնոլորդ և քաղաքացիների լուրջ վրդովվածություն, որը, ինչպես տեսանք վերջերս, շատ հմուտ կերպով օգտագործվեց և շահարկվեց ծայրահեղական «ընդդիմության» կողմից:
Հարց՝ Ի նկատի ունենալով այն, որ կառավարության նախկինում հռչակված պայքարը կաշառակերության դեմ հիմնականում լիովին ապարդյուն է եղել, ի՞նչ կոնկրետ քայլեր եք պատրաստվում Դուք ձեռնարկել կաշառակերության արհավիրքը եթե ոչ լիովին վերացնելու, ապա գոնե զգալիորեն մեղմացնելու հասարակ քաղաքացիների համար:

Շնորհակալություն:
10th-Mar-2008 03:02 pm - Исторические события армнета
Ա, Արին-Բերդ, առաջին, arin-berd
Сегодня вся армлента только и пишет о появлении нового ЖЖ френда [info]serzhsargsyan . Межтем, [info]uzogh  тут утверждает, что все вопросы направленные к нему будут отвечены (тамже ознакомьтесь с условиями как задать вопросы). Остается только узнать кем будут отвечены, лично Саргсяном или какой-нить ЖЖшник в звании капитана будет строчить политкорректные ответы от Его Величества :)

Если серьезно, сама возможность задавать вопросы, часть из которых обещают быть отвеченными перед ТВ камерами, уже есть огромный прогресс. Я в шоке, но в то же время испытываю радость по поводу появления такой возможности. Я уж думал, что наше руководство не имеет понятия о существовании и возможности интернета. Как мало надо человеку для счастья © :)

Вот еслиб такое можно было периодически организовать, раз в год скажем, то можно было бы с уверенностью утверждать, что не зря были прозжены гигабайты траффика, года перед компом, немеренное кол-во буковок, которые день и ночь строчила братия на бесконечных просторах виртуального пространства.

Спешите задать вопросы первому будущему президенту, который решил воспользоваться возможностью интернета, и вы навсегда останетесь в истории армнета. :)
5th-Mar-2008 02:59 pm - В связи с потоком дезы, предложение
Ա, Արին-Բերդ, առաջին, arin-berd
Френды, в связи с потоком дезинфорации, я думаю, что надо дезу собрать воединое, договориться с ТВ и провести ток-шоу. Там уже демонстрировать кадры происходящего, объяснить технологию введения дезы, распространения, с конкретными примерами и прочее. И это надо проводить периодически, как можно чаще. У людей информационный голод, они нуждаются в информации, потому глотают все то, что им преподносят, не взирая ни на то, что их на месте происшествия не было, не взирая ни на ужастики и страшилки о подожженных людях, тюремных малолеток, убитых детей, исколечаных беременных женщин и пр. Если это не будет звучать с экрана телевизора, то улица и сплетники это сделают за всех нас. Идет игра на опережение и отставать -- преступно. Что скажете?
3rd-Mar-2008 01:54 am - Անօրինական պետականությո՞ւն:
Ա, Արին-Բերդ, առաջին, arin-berd
Այսօր ուզում էի միքիչ խելքը գլխին բան գրեի, բայց օրս անցավ զրույցների մեջ: Համենայն դեպս մի ասյպիսի միտք եմ ուզում ձեր հետ կիսեմ:

Եթե գրեմ, որ մեր պետականության դեմ աշխատում է մի ամբողջ Համակարգ, ոչ մեկիդ հաստատ չեմ զարմացնի: Բայց դուք չեք զարմանա՞, եթե գրեմ, որ մեզանից ամեն մեկը մի ինչ-որ ձև այս կամ այն ժամանակահատվածում աշխատել է այդ Համակարգի համար, օգնել է որ Հայոց պետականությունը ավելի հսկվողական լինի: Հայքում այսօր տեղի ունեցածը անշուշտ դասավանդվում է ինչպես հեղաշրջում: Պարզ է, որ դա մեր Սահմանադրության խախտում է և պարզ է, որ ըստ Սահմանադրության քոռ-Լևոնին կարելի է և պետք է դատել: Բայց այսպիսի հարց՝ եթե մենք բազմիցս անգամ ասել ենք, որ մեր Սահմանադրությունը օրինական չէ, այսինքն ժողովուրդը «կողմ» չի քվեարկել, ապա էլ ի՞նչ դատի  մասին կարող է խոսք գնալ: Հենց այս պահի մասին էի ուզում խոսք տանեմ:

Այսինքն, լինելով Համակարգի ազդեցության տակ, մի ժամանակ մենք գոռում էինք «նախագահը անօրինական է», հետո «Սահմանադրությունը անօրինական է», հետո՝ «Պատգամավորներն են անօրինական»: Դե փաստորեն ստացվում է, որ մենք ապրում ենք անօրինական երկրում, որի պատճառով էլ ստիպված ենք ոչ թե սեփական օրենքով շարժվենք, այլ տեսնենք թե «եվրո-շեֆերը» ինչ են ասում ու ինչ են մեզ թելադրում: Բա էլ ի՞նչ ենք ուզում, կամ ի՞նչ ենք սպասում եթե փաստորեն ստացվում է, որ Հայոց պետականությունը կառուցվել է անօրինականության վրա, այսինքն՝ հիմքը կայուն չէ և կամայական ժամանակ «շեֆերը» հասարականությանը կարող են համոզել, որ անօրինականության դեմ իրենց պայքարը արդարացի ու օրինական է: Ինչն էլ տեղի է ունենում այս օրերին:

Հայոց պետականության թշնամիները սա շատ լավ հասկանում ու օգտագործում են և որքան մենք շատ խոսանք «անօրինական է ընդունվել / ընտրվել», այնքան էլ ավելի ենք անպաշտպան դառնում: Այդ պատճառով էլ այժմյան լևոնականիստները սկզբից պայքարում էին որ Սահամանադրությունը որպես անօրինական ընդունվի, հետո էլ պատգամավորական ընտրությունները: Եվ այսօրվա տեղի ունեցածը, դա մի քանի տարվա աշխատանքի արդյունք է: Ուստի, հայեր ջան, հարկավոր է կոչ անել կանգնեցնել հայոց պետականությունը քայքայող գործնեությունը: Հարկաոր է մի ինչ-որ կետ, որից պիտի սկսենք շարժվել: Հարկավոր է ընդունել, որ մենք ունենք օրինական ընդունված Սահմանադրություն, օրինական ընտրված Նախագահ, օրինական ընտրված Պատգամավորներ և սկսենք շարժվել առաջ: Հակառակ դեպքում, այդ «անօրինական» մեղադրանքներով ընկել ենք օղակի մեջ ու չենք կարողանա դուրս գանք, ուրիշի խաղերի հետևանքով ինքներս մեր տակ փոս ենք փորում և ամեն անգամ երբ դժգոհների քանակը կհասնի կրիտիկական կետին, տեղի կունենա ամբստամբություններ, անջատումներ, հեղաշրջումներ և այլն, որն էլ թուլացնում է մեր պետականությունը, բայց ուժեղացնում է «շեֆերի» ազդեցությունը: Ասածս չի նշանակում, որ ամեն մի հերթական անօրինականության համար մենք պիտի ասենք «դե լավ, էս էլ հեչ անենք»: Ասածս նշանակում է սառը մտածենք, ազգային արժեքների վրա աշխատենք, որ պետականությունը ամուր հիմքերի վրա հիմնվի:
26th-Feb-2008 10:03 pm - Այսօրվա Սերժի ելույթը
Ա, Արին-Բերդ, առաջին, arin-berd
Այսօրվա Սերժի ելույթից՝

..............
Ես այս բարձր ամբիոնից դիմում եմ նախկին թեկնածուներին և նրանց սատարած քաղաքական ուժերին. եկե’ք համագործակցենք: Ընդհուպ մինչև կոալիցիոն կառավարության ձևավորում: Նպատակներիցս մեկն է` օգտագործել բոլոր կառուցողական, հիմնակազմիչ ուժերին` ի նպաստ Հայաստանի զարգացման:
..............

Փաստորեն տեղի ունենում հետևյալը՝
1. Սերժը ամենային հավանականության գնալու է կադրային փոփոխումների, որը լավ է և հուսալի ու հնարավոր է կիսագողական անձնավորություններին կամաց-կամաց կողք կքաշեն.
2. Փաստորեն, նա նաև Լևոնին դիմեց, այսինքն նա այդպես էլ չտեսավ ու չհասկացավ, որ լևոնականների թիմն ու գաղափարախոսները այնքան էլ ուժեղ չեն, ինչպիսինը Սերժը կարող է իր կողքը հավաքել: Իմ կարծիքով, նա համոզված է, որ Լևոնի ու իր կողմնակիցների ուժը ավելի հզոր է ու կողպված են, քան նույն ազգայնականներինը կամ այլ ճանաչված կուսակցականներինը: Այսպես մտածելու տեղ ունի, որովհետև վերջերս առաջարկված բողոքի ցույցը չկայացավ հենց այն պատճառով, որ համ կազմավորված ու կազմակերպված չէինք, երևի միքիչ վախեցած էինք, համ էլ համոզված չէինք, որ կկարողանանք բավականաչափ մարդ հավաքել: Եվ հիմա չգիտեմ էլ թե ճիշտ արվե՞ց, որ ցույցը չկազմակերպվեց, թե՞ սխալ: Փաստորեն, ազգայնական ուժերը բացարձակ անտեսվեցին ու Սերժի այս խոսքերը ավելի շատ ուղղված է լևոնականներին:

Դե, Լևոնը պարզ է, որ չի համաձայնվի: Տեսնենք թե ուրիշները ինչ կասեն: Մի բան է գոնե լավ, որ Արտգործնախարարությունը միքիչ կմաքրվի: Այդքան լևոնականներով սկի էլ չեմ զարմանում մեր մշտական պարտություններին արտաքին քաղաքականության մեջ: Երևի իրենց «բոսսի» հրամաններն էին կատարում, այլ ոչ թե պետության շահերը պաշտպանում:
This page was loaded May 12th 2008, 2:18 am GMT.