| |
| Այստեղ մի միտք արտահայտվեց: Այս միտքը առաջին անգամ չէ, որ արտահայտվում է, բայց մեկ անգամ էլ կուզենայի բոլորի ուշադրությունը դարցնել այս հարցին: Շատերս բազմաթիվ անգամ տեսել ենք թե ինչպես են թուրքերը ներկայացնում ՀՀ սահմանները՝ առանց Արցախի (սա պարտադիր է), Սյունիքը նեղ, իսկ Մեղրիյի կողմից Ադրբեջանը կապված է Նախիջևանի հետ: Թուրքերի մտադրությունները ոչ մեկիս համար նորություն չէ և դժվար թե որևե մեկին զարմացնի: Ավելին, ինչ որ տեղ թուրքերի ախորժակներիի հետ հաշտվել ենք ու պարզապես փորձում ենք գուշակել թե երբ պիտի դա տեղի ունենա: Ինկատի ունեցեք, որ շատ ժամանակ ոչ թե գործում ենք, որ այդ ախորժակը ոչնչացնենք, այլ պարզապես հաշտվում ենք, հաճախակի արտահայտվելով «դե, թուրքեն էլի»: Ասեմ, որո Հայքը միակը չի, որի հանդեպ թուրքերը այդպես են վարվում: Նույնն էլ վերաբերվում է Կիպրոսին, որը թուրքերը ամբողջությամբ ներկայացնում են որպես թուրքական տարածք և եթե ուշադիր դիտեք թուրքական նորություներին, ապա կտեսնեք որ նա ամբողջությամբ ներկված է նույն գույնով, ինչպես Թուրքիան: | |
|
| Մի քանի հետաքրքիր մտքեր ներքևում նշված հոդվածում: The 21st century will be remembered as the century of Diasporas and international Networks! Submitted by Jonathan.Spangenberg on Sat, 11/03/2007 - 11:51.
Our Diaspora communities are afraid of assimilation. The structures of most of our organizations and associations are mostly centralized organs of semi function. Our brains seem to be dogmatic with concepts of the past! Our methodology of work is far from today’s reality. Fear, confusion and mistrust for something new have paralyzed our growth! Inter-community communication has turned into processes of mistrust towards issues of nearly total irrelevance. Besides all these details, seemingly and collectively we still have not understood that actually Diasporas and Networks of such unimaginable potential have the best cards in the world of the 21st century. ..........
Հոդվածը լիովին կարդացեք այստեղ՝ The Armenian Times: The 21st century will be remembered as the century of Diasporas and international Networks!Լավ է, որ նման թեմաների մասին սկսում ենք խոսել: Որքան շատ ու հաճախ խոսենք, այնքան ավելի լավ կգտնենք ճանապարհը: Այսօրվա դրությամբ մեր Սփյուռքը մի փոքր ճգնաժամ է ապրում: Սկսած այն պահից, երբ ստեղծվեց Հայոց պետականությունը, Սփույռքի դերն ու առժեքն էլ հետը փոխվեց: Եթե մինջ այդ Սփյուռքը մի ինչ որ ավտոնոմ մարմին էր, ապա գնալով նա ուզած-չուզած պիտի Հայքից կախում ունենա: Միևնույն ժամանակ Հայքի համար Սփյուռքը պիտի ձերք բերի ավելի հզոր նշանակություն քան պրիմիտիվ «հարուստ քեռու» դեր: Ցավոք, մեր կառավարությունը դեռ ահավոր ոչ էֆֆեկտիվ է օգտագործում Սպյուռքին: Սփյուռքը, դա մի հզոր ուժ է, որի աշխատանքի պոտենցիալ հնարավորությունը կարելի է հանգիստ համեմատել Արտաքին Գործերի Նախարարության աշխատանքի հետ: Մյուս կողմից, Սփյուռքն էլ է զգում, որ իրենք ավելին են կարող, քան միայն դրամներ հավագել: Այ նման ցանկությունների, կառավարության անտարբերությունը ու արժեքների փոփոխությունը բերում է ճգնաժամին: Այս հոդվածը այդ ճգնաժամի հետևանքն է: Երևի թե համ Հայքը, համ էլ Սփյուռքը պիտի հաճախ խոսեն նման թեմաների մասին, որպեսի կարողանան հեշտագույն, ամենա օգտակար ու լավագույն ճանապարհը գտնեն: Հայքն ու Սփյուռքը պիտի կարողանան միմիանց լրացնեն: Եթե Սփյուռքի վախը դա օտարության մեջ ձուլվելն է, ապա Հայքի վախը՝ քաղաքական ու տնտեսական մեկուսացումն է, որն էլ կարող է բերել պետականության կորուստի: Ձուլման ու մեկուսացման հարցերում մենք միմիանց լրացնում ենք, իսկ պետականությունը՝ դա մեր ընդհանուր հետաքրքրությունն է, մեզ կապող մարմինն է, կարելի է ասել, որ Հայքը, դա մեր պոռտն է: Այսինքն, աշխատելու մեծ դաշտ կա: Իսկ ամենավատը՝ որ կարող ենք դա հաղթահարել, բայց չենք անում: Ամո՛թ մեզ: P.S. Պարբերաբար այցելեք այդ կայքը: Համ հետաքրքիր է, համ էլ օգնեք, որ ռեսուրսի ռեյթինքը բարձրանա: | |
|
| armenian_media համայնքում ավելացրեցի հետևյալ գրառումները՝ ա) Ար Արարիչբ) Պարը Պարվեստգ) Հսկաներդ) Արևի Հարսնացուն -- մուլտ, ըստ հայկական առասպելի՝ Աստղիկ և Վահագն Դիցեր) ե) Հայ ազգային խորհուրդ -- առանձնապես մեծ բան չի, բայց հայ առասպելությունից մի երգ կար, որը շատ անգամ լսել էինք, բայց երևի չէինք պատկերացնում, որ հեթանոսական է: Ես դեռ հնարավորին չափով նյութեր կավելացնեմ: Նախ կտեղափոխեմ իմ գրառման հին էջերը, հետո նորերը կավելացնեմ: Կաշխատեմ «Հայեր» հաղորդաշարի նոր նյութեր փնտրեմ: Բարի ժամանց: | |
|
| areyon-ը այսօոր մի հատ հասցե ուղարկեց: Ծանոթացեք՝ հայախոս ֆորում. armsoul.com -- Նայենք աշխարհին մեր պատուհանից: Ցավոք նման կայքեր այնքան հազվադեպ են, որ փաստորեն մատով ենք ցույց տալիս, ինչպես փոքր երեխուն ցույց կտաինք մի որևե ոչնչացող կենդանիների ու կասեինք՝ «տես, բալա, սրանք հազվադեպ կենդանիներ են, կարող է վաղը էլ չտեսնես»: Հմմմմ... Ինչևիցե, օգնենք մարդկանց, դեռ աշխուժ չեն: Բայց լավ սկզբունք է: Ի դեպ, ի՞նչ է մտածում ախպերությունը եթե մի հայախոս ֆորում բացենք ու ակտիվ պահենք: Կքաշե՞նք, թե ոչ: Համ էլ կաշխատենք Սփյուռքի հայերին բերենեք: | |
|
|