| |
| Մխացող պատրույգ: «Play List»-ի հղում է, 12 կտոր (2 մաս): Այս ֆիլմը դեռ պիտի եթեր դուրս գար: Իմ կարծիքով, բավականին լավ է ստացվել: Ճիշտ է, մարդկանց մեկնաբանությունների մեջ գաղափարական թերություններ կան, ինչպես «հողը հետ տալ» և այլն, բայց ընդհանուր առմամբ, երբ անընդհատ կրկնվում է «քաղաքական գործիչ»-«պատմություն»-«Ժողովուրդ» կապը, ապա էֆֆեկտն էլ է լավ ստացվում: Բոլորին պարզ և հասանելի: Անչափ հետաքրքիր է ժողովուրդի և մանավանդ նոր սերնդի կարծիքը: Նման ֆիլմեր պետք է պարբերաբար եթեր դուրս գան: Ու նման ֆիլմեր ավելի ազդեցիչ են, քան տասնյակ հոդվածներ:
 - Tags:Ազերբառան, Արցախ / Artsakh / Арцах, Էություն, Կառավարություն, Հաղթանակ / Victory / Победа, Հայկական Հարց / Armenian Question / Армя, Հայկական մեդիա / Armenian media, Հայություն, Հայք / Armenia / Армения, Պատերազմ / War / Война, Ֆիլմեր / Films / Фильмы
| |
|
| Официально курдов в Азербаране нет (или может почти нет). Абсолютное большинтство курдов записалось в «азербайджанцы». Недавно прошли ряд сообщений о наличии курдской проблеме в Азербаране. Считаю, что идет банальная война кланов за контроль над некоторыми сферами влияния, прежде всего за армию. Вот тут хорошая подборка о связи курдов с армией. Конечно, азики заговорили о сепаратизме, но какой на фиг сепаратизм, если им намного легче весь Азербаран превратить в курдсую страну, чем требовать какой-то несчастный обгрызок территории, который едва ли просуществует пару десятков лет? Помните недавно было сообщение о конфликте МО Абиева с главным военкомом Азербарана? Думаю, что межклановая борьба и есть отголоски этого конфликта. Сама причина конфликта очь возможно, что является следствием заявления 3-ех президентов (РФ, США и Франции) о т.н. «мадридских принципах». Я как-то писал, что судя по всему после оглашения «принципов», в Азербаране разделились мнения. За этот небольшой период, в азерских СМИ прошли ряд скандальных статей про ситуацию в армии, этому также послужил скандальный случай расстрелов офицеров 2-мя солдатами, где азерские СМИ писали о причине -- сексуальное домогательство к солдатам. Тема армии в Азербаране по любому зрела, но сейчас приняла какой-то яростный характер. Прошли проверки, конфликты, серия увольнений высоких чинов. И кульминацией всего этого стали обвинания курдов в узурпации власти, в вытеснении турок из армии. Так уж устроены наши дорогие и ранимые азики, что все, что твориться в верхах, не может не иметь отголоски в низах. Этот еще не совсем сформировавшийся народец реагирует очь нервно и спонтанно. И вот вам битте шён. Первые плоды: ( поступила команда «фас!»? ) | |
|
| Նախորդ գլուխները՝ ա) Նախաբան. բ) Քաղաքի ու գյուղի տղերքը. գ) Մութ ու ցուրտ տարիներ ©. դ) Գնում եմ.... ե) Ջոկատի տղերքը. զ) Աղդամի հարգված մաման. է) Պատերազմի թագավորները. ը) Հաղթանակի գինը. Տարիներ անց Պատերազմի տարիներին Ժիրոն սովորելը թարգեց՝ դասերի չէր գնում, քննություններին էլ՝ եթե Երևանում էր լինում, ինքն էր գնում: Հակառակ դեպքում՝ ուրիշի միջոցով քննության գրքույկն էր ուղարկում, դասախոսներն էլ դժգոհ-դժգոհ թվանշաններ էին նկարում: Երբ Ժիրոն պատերազմը վերջացրեց, ուսման վրա էլ չէր կարող կենտրոնանալ, դասերի քիչ էր գնում, նույնիսկ կուրսն էր խորթ թվում: Մենք էլ ժամանակ առ ժամանակ վիճում էինք. - Արա՛, սովորի, քեզ ստիպի: Ինչի՞ դասերի չես գնում: Վերջ, էլ պատերազմ չկա: Հասկանում ե՞ս, անցել ա: Դու հիշում ես, որ դեռ Մոսկվա իրար խոսք էինք տվել, որ ինչ էլ լինի, պիտի ավարտենք: - Ապ, էլ չեմ կռնա: Ուղեղս քարացել է: Բան չեմ հասկնա: Կուրսի տղերքը ինչ որ բաներ կխոսեն, ոչ մի բան չեմ հասկնա: Ամեն ինչ օտարացել է:
Ժիրոն մի կերպ ավարտեց, դիպլոմ ստացավ: Բայց առանձնապես ուրախ էլ չէր, որովհետև չգիտեր թե ինչ է անելու: Ես էլ ավարտեցի: Կամաց-կամաց, սկսեցի աշխատել: Ժիրոն Երևան էլ հաճախ չէր գալիս, շատ ժամանակ գյուղում էր լինում: Եթե անկեղծ ասեմ, մինջև օրս էլ ինչ որ մեղավորի զգացմունք ունեմ: Ախր, եթե ուզենար, կարող էր սովորել: Խելք ունի, բայց չձգեց, չստիպեց: Գիրք էլ եմ տվել, փորձել եմ ամենաքչից ու ամենա հասարակից սկսի: Եթե թեկուզ հետևար էն ամենին, ինչ տվել էի, ապա քիչ-քիչ կվերականգներ: Ես էլ եմ ավարտելուց հետո նորից սկսել սովորել. - Ապ, չեմ կռնա: Հեչ բան չեմ հասկնա: Էլ ինձ մի ստիպի: - Ստեղ ի՞նչ կա չհասկանալու: Էս պրիմիտիվ բան ա: Դու գոնե կարդացել ե՞ս, որ հիմա էլ ասում ես, թե չես կարա: - Փորձել եմ կարդամ, բայց մի 2-3 էջ կարդում եմ ու զգում եմ, որ էլ չի մտնում: - Դու դեռ մի մտածի: Եթե ինչ որ բան չես հասկանում, կանգ մի առ: Առաջ գնա, շարունակի, հետո կհասկանաս կամ էլ ես կօգնեմ: Գիտե՞ս քանի անգամ ա էղել, որ բան եմ կարթացել, սկզբից չեմ հասկացել, բայց հետո մի պահ գալիս ա, որ սկսում ես հասկանալ: Էդ ա ձևը: - Աարի թողենք հետո: Էլի կփորձեմ, բայց ուղեղս քարացել ա:
( Առօրյան... )
ՎԵՐՋ | |
|
| Նախորդ գլուխները՝ ա) Նախաբան. բ) Քաղաքի ու գյուղի տղերքը. գ) Մութ ու ցուրտ տարիներ ©. դ) Գնում եմ.... ե) Ջոկատի տղերքը. զ) Աղդամի հարգված մաման. է) Պատերազմի թագավորները. Հաղթանակի գինը Հաճախ եմ մտածել, թե մարդկանց մոտ որտեղի՞ց է գալիս մարդ սպանելու ունակությունը: Ինչպես կարելի է մի օր վեր կենալ ու պատրաստ լինել մարդ սպանել: Չէ՞ որ ուրիշի կյանք խլելը դաժանություն է: Կարծես մարդակեր չեն, հասկացող ու հումորով են: Իսկ ես համարում եմ, որ հումորով մարդը դաժան չի կարող լինի: Ժամանակի ընդացքում հասկանում ես, որ դա մարդիկ չեն դաժան: Դա պատերազմն է այդպես, այդպիսինն է պատերազմի դեմքը: Եթե դու չսպանես, քեզ կսպանեն: Որքան շատ սպանես, այնքան ավելի հավանական է, որ կապրես: Այո՜, մարդիկ ավիրում էին: Բայց դա իրենց մեղքը չէ, դա անհրաժեշտություն է ու իրենց արարքները ոչ մեկս քննադատելու իրավունք չունենք: Եթե մարդիկ չավիրեին ու չսպանեին, հիմա բոլորս աշխարհով մեկ քոչել էինք ու մեր ժողովուրդի պատմության վերջին էջերն էինք լրացնելու հերթական տաղանդավոր բժիշկներով, կոմպոզիտորներով ու դերասաններով: ( Կարդալ շարունակությունը... )  | |
|
| Նախորդ գլուխները՝ ա) Նախաբան. բ) Քաղաքի ու գյուղի տղերքը. գ) Մութ ու ցուրտ տարիներ ©. դ) Գնում եմ.... ե) Ջոկատի տղերքը. զ) Աղդամի հարգված մաման. Պատերազմի թագավորները
Անցան ամիսներ: Մարտակերտը ազատագրելուց հետո, երբ Կարոն զոհվեց, «Խաչակիրների» ջոկատը դեռ որոշ ժամանակ գոյություն ունեցավ: Մարտակերտում ծանր մարտ էին տարել՝ 8 հոգով թշնամու 2 խրամատներ էին անցել ու 3 ժամ պահում էին մինջև հիմնական զորքերը սկսեն գրոհումը: Նույնիսկ փորձում էին 3-րդը մտնել, որպեսի թուրքին ստիպեն նահանջել, որ իրենք էլ միքիչ ժամանակ շահեն, բայց այդ գրոհման ժամանակ է սնայպերը կրակում Կաոյին ու էլ առաջ չեն շարժվում, հետն էլ 2 վիրավորներ են ունենում: Ճիշտն ասած, ընդհանուր գրոհումը տեղի ունեցավ մոտ մեկ ժամ ուշացումով: Եթե ամեն ինչ ժամանակին սկսվեր, Կարոն էլ ողջ կմնար: Բայց ցավոք միշտ չէ, որ ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես պլանավորում են: Դա էր պատճառներից մեկը, որի համար Կարոն ճշտություն էր պահանջում: Եթե ամեն ինչ հաշվարկած է, ապա պետք է անել ըստ պլանի: Կարոյի զոհվելուց հետո խոսակցություններ էին գնում ջոկատի հետագա ճակատագրի մասին՝ ջոկատի ֆինանսավորումը (ամեն ինչ՝ ուտելիք, հագուստ և այլն) կախված էր Կարոյից ու իր կապերի հետ, որի պատճառով էլ պարզ չէր, թե ինչպես պիտի գոյություն ունենար ջոկատը: Իրենցից էլ պահանջում էին մտնել հիմնական բանակի կազմի մեջ և հատուկ նշանակություն ունեցող ջոկատը կամաց-կամաց սկսվեց ցրվել՝ ոմանք մտան հիմնական բանակ, ոմանք միացան ուրիշ կամավորական ջոկատի, ոմանք էլ ավարտեցին իրենց զինվորականությունը ու պատերազմը ավարտեցին:
( Կարդալ շարունակությունը... ) | |
|
| Նախորդ գլուխները՝ ա) Նախաբան. բ) Քաղաքի ու գյուղի տղերքը. գ) Մութ ու ցուրտ տարիներ ©. դ) Գնում եմ.... ե) Ջոկատի տղերքը. Աղդամի հարգված մաման Ջոկատի նոր անդամներն արդեն պատերազմի հոտն առել էին, արդեն կռիվների էլ էին մասնակցում: Ամառ օր էր, մոտավորապես այս օրերն էին, Ժիրոյից զանգ ստացա. - Հեսա, կես ժամից ձեր մոտ եմ,- ուրախությամբ պատասխանեցի ես ու շտապեցի Զեյթուն:
Բարով տեսանքով իրար ողջունեցինք, փաթաթվեցինք: - Լավ ե՞ս, ամեն ինչ լավ ա՞: Արա, աչքիս գույնդ փոխվել ա, ոնց որ զագառ ընդունած լինես: Էս սանատորիա էի՞ր, թե՞ ընտեղի թեժ կրակից ա մաշկդ սևացել: - Հոոո՜... Կարոն կթողնե՞ր, օր հանգստանանք: Մեզ չլեր գը: Էս Շուշիյի արևն է վառել, չորցանք: Շուշի ենք տեղադրված: Տեսքս ավելի լավ էր ՝ չաղացել էի, թշերս լցվել: Մտանգ Աղդամ, 3 կիլո նիհարի: - Աղդամ էլ եք հասցրե՞լ մտնեք: Ապրե՜ք դուք: - Հը բը՛: Աղդամի մամմմմման լացացրինք:
Ժիրոյի աչքերում փայլ ու ուրախություն կար: Այդ պահին Արգամը դուռը բացեց, իրար տեսանք, փաթաթվեցինք. - Հե՛յ... ապ ջան, ի՞նճղ ես: Տեսնիս գը հընգերոջդ: «Բոյ» տվինք էգանք: Աղդամի մի ծերից մդանք, մյուսից դուր էգանք: Մի հադմ էլ մեջում դրինք, նոր հելանք,- փայլն աչքերում ու մի հատ էլ ձեռքով ցույց տալով, թե ինչպես են «Աղդամի մեջում դրին» ասեց Արգամը,- Տեսնեիր գը, բոլորս խելռել էինք, ապ: Էն կինոների մեջի բայևիկներ օր կան, է՞, ըդոնց պես էինք դառել: Լավ, ապ, հեսա գամ, կպատմիմ: Դու հըլա ստեղ նստի, մենք Ժիրոյի հետ տեղ մը կա, գնաք ու շուտ գանք: Ժիրո՞, արագացրա՛, հեսա մութը սկսվավ, տղերքը ստեղ են: - Ո՞ւր... հըլը սպասեք, ես էլ եմ գալիս, օգնելու բան-ման կա՞: - Չէ, ապ: Մոդիգ տեղ է: Դու սպասի, մենք հեսա մե քանըմ րոպեից ստեղ ենք: Ժիրո, շուտ էրա, թռանք... Տեղ չգնաս, մենք գալիս ենք,- ասեց Արգամն ու Ժիրոյի հետ արագ-արագ շարժվեցին:
( Հաղթանակի հարբեցնող համը... ) | |
|
| Նախորդ գլուխները՝ ա) Նախաբան. բ) Քաղաքի ու գյուղի տղերքը. գ) Մութ ու ցուրտ տարիներ ©. դ) Գնում եմ.... Ջոկատի տղերքը Եկավ երեկոն, եկան ջոկատի տղաները: Զրուցում, ձեռքի հետ էլ մի թեթև ուտում ու խմում էինք: Այսպես ասած՝ հաց կիսվեցինք: Սենյակում կամաց-կամաց մարդիկ լցվեցին, շատերին էր հետաքրքիր պատերազմի վկաներից լսել թե ինչ է տեղի ունենում, հայ զինվորներն ինչ հոգեբանություն ունեն ու ինչով են շնչում: Ջոկատը շատ մեծ չէր, բոլորն իրար հետ 15 հոգի էին (նորերին էլ հաշվի առնելով), այդ օրն էլ ոչ բոլորն էին եկել: Տղաները շատ լավ տպավորություն թողեցին: Բոլորն էլ բավականին համեստ էին, գոռոզությունը կամ ցուցադրակունությունը, ինչպես սովորաբար «ասֆալտի» ֆինաիներն են սիրում ցուցադրեն, բացակայում էր: Հումորի զգացումով, բայց ընդհանուր մի սառնություն կար մեջները: Դա մարդու հանդեպ սառնություն չէր, ավելի ճիշտ՝ դա մարդկային կյանքի սառնություն չէր, դա մի ձևի մահի նկատմամբ անտարբերություն էր: Պատկերացրեք թե բժիշկներն ինչպես կզրուցեին բարդ վիրահատության մասին, կամ մոռգի աշխատողները դիակների մասին: Բայց միևնույն ժամանակ շատ դրական էին ու ուրախ: Հիմնականում հարցեր էինք տալիս: Պարզվեց, որ ջոկատի տղաները կուսակցական չեն, բայց դաշնակներին են համակրում: Պարզվեց, որ տղաներից մեկը Լիբանան գաղաքացիական պատերազմում է մասնակցել և իր հորեղբոր տղան Լիսաբոնում զոհված հինգյակից մեկն էր: Ով չգիտի՝ 1983 թ. Լիսաբոնում 5 հոգի ԱՍԱԼԱ գաղտնի բանակից մտնում են թուրքական դեսպանատուն և երբ կառավարական զորքերն ուզում են շենքը գրոհեն, այդ 5 հոգին շենքն ու աշխատողներին էլ հետը իրենց պայթեցնում են:
( Ջոկատն ու մթնոլորտը... ) | |
|
| Նախորդ գլուխները՝ ա) Նախաբան. բ) Քաղաքի ու գյուղի տղերքը. գ) Մութ ու ցուրտ տարիներ ©. Գնում եմ... Արդեն գարուն էր, որոշ ժամանակ էր Ժիրոյին չէի տեսել: Մինջ այդ զանգել էր, թե տուն է գնում: Դասերը արդեն սկսվել էին, մի օր էլ եկա Ժիրոյի մոտ, մտա սենյակ, տեսնեմ Ժիրոն զինվորական շորերով նստած է: - Ինճ լավ է, օր էգար: Էսօր հյուրեր ունինք: Քեզ լավ մարդկանց հետ կուզեմ ծանոթացնեմ: - Էդ լավ ա: Բա էս հագինդ ի՞նչ ա: Էս ձեր տղերքն են նվեր տվե՞լ: - Դուրդ կուգա՞: Լավն ա, չէ՞: Կսեն ինձ շատ կսազի: Էս նոր «նատովկեքն» են, ըստոնք մենակ ԿԳԲն կհագնե մեկ էլ աֆիցեռները: Մե ամիրագահայ կա, ինքն է բերել: Էսօր մեզ մոտ պիտի գա, կծանոթանաս:
Ասեմ, որ Ժիրոյին համազգեստը իրոք սազում էր, ինքը բոյով ու ձիգ, համազգեստն էլ մի ուրիշ ավելի տղամարդու տեսք էր տալիս: Մանավանդ, որ կտրուկ տարբերվում այն սովորական մի գույնանի ԽՍՀՄ զորքերի զգեստից: 4 գույն էր պարունակում, հարմար բարձր կոշիկներ էին, տակը հաստ, հարմար գրպաններով կրծքին էլ կպցրած էր «Խաչակիրներ» նշանը: - Հա՛, լավ սազում ա: Բայց ես չհասկացա, էս նոր ձև ա՞՝ Հայաստանում նատովկեքը ԿԳԲն ու դու ես հագնո՞ւմ: Էս ո՞նց եղավ: - Կարճ ըսած, արտեն որոշվաձ է: Ղարաբաղ եմ գնում, էս էլ իմ ֆորմեն է: Էսօր էլ իրիգուն ջոկատի տղերքն են ստեղ գալու,- փայլն աչկերին ու ժպիտն էլ երեսին հայտարարեց Ժիրոն: - Ո՞նց որոշված ա: - Էդ ձև: Լուրջ կսեմ, ջոկատ ենք գրվել, գնում ենք Ղարաբաղ: - Ո՞նց թե: Արա, բա դու չէիր ասո՞ւմ «ապ ջան, գնալուց պիտի բոլորս գնանք»: Դու ո՞ւր ես գնում, ո՞ւմ հետ ես գնում, արա՜:
( Պստիկ Ժիրոն գնաց բանակ ) | |
|
| Նախորդ գլուխները՝ ա) Նախաբան. բ) Քաղաքի ու գյուղի տղերքը. Մութ ու ցուրտ տարիներ © Մութ ու ցուրտ տարիներին, երբ Արցախում պատերազմ էր, մենք պարբերաբար ուրախանում ու տխրում էինք, փորցում էինք մեր կյանքը հնարավորին չափով գույնավոր սարգել: Սրճարաններն այն ժամանակ համարիա չէին աշխատում, աշխատող սրճարաններում էլ կարաիր միայն սուրճ պատվիրեիր (չոր սպիրտի վրա պատրաստած) ու հյութ: «Կայֆերի» համար առանձնապես դրամ էլ չկար: Բացի դրանից, պարբերաբար խոսակցություններ էին գնում, թե ով կամավոր Արցախ գնաց, ով եկավ, ով զոհվեց, եկողներն ինչ նորություններ բերեցին: Խոսում էին հազար ու մի բաներից, ինչպես ամբողջ Հայաստանը, ոչինչով մեր խոսակցությունը ուրիշ խոսակցություններից չէր տարբերվում: Մեկ-մեկ էլ խոսում էինք պատերազմին մասնակցելու մասին՝ - Էս պատերազմը մեզ կերավ, արդեն հավատս էլ չի գալիս, որ մի օր նորմալ լույս կունենանք: Քաղաք ծառ չի մնում, մինջև ո՞ւր: - Երեկ էս մեր կողքի կորպուսից 2 հոգի էլ կամավոր գնացին: Էն օր էլ տղերքով կխոսեինք, օր Ղարաբաղ գնանք: Ի՞նչ կսես: - Բա դասերը՞: - Չիդեմ, կսեն տղերք կան կկռվին, զաչոտ ու քննություն նշանակել կտան: - Դու աչկիս ծույլանում ես: - Չէ, ապ: Կհասցնենք: Եթե գնանք, պիտի բոլորս էլ միասին գնանք, լավ ջոկատմ լինի, մեջը մտնենք: Կսեն դաշնակները լավ կռիվներ կտան, թուրքին ջարդեն գը:
( Լավ ջոկատ... ) | |
|
| Նախորդ գլուխները՝ ա) Նախաբան. Քաղաքի ու գյուղի տղերքը Ժիրոին դեռ շատ շուտվանից էի ճանաչում, ԽՍՀՄ տարիներն էր, իրար հետ Մոսկվայում էինք: Այնպես ստացվեց, որ Մոսկվայում չնայած տարբեր համալսարաններում էինք սովորում, բայց այնպես ստացվեց, որ շատ մաոտ էինք ապրում ու միշտ միասին էինք: Հետո, երկուսս էլ վերադարձնանք Երևան՝ սկզբից Ժիրոն, հետո էլ ես եկա: ԽՍՀՄ արդեն չկար, կար անկախ Հայաստանի Հանրապետություն: Երևանում նա սովորում էր ճարտարագիտականում (պոլիտեխ), ես՝ պետհամալսարանում: Երկուսիս մասնագիտությունն էլ մոտիկ էին, երկուսս էլ կարծում էինք, որ ավարտելուց հետո մեր մասնագիտությունով կաշխատենք: Ժիրոն ծագումով Գյումրիյի գյուղերից մեկից է: Երկար ժամանակ Գյումրի է սովորել, այնտեղի ֆիզ-մաթն է ավարտել: Բավականին խելացի է: Հայերի մոտ բնական խելք ունենալը պրոբլեմ չի, հայերի մոտ պրոբլեմը այդ խելքն օգտագործելն է: Երևանում Ժիրոն ապրում էր Զեյթունի հանրակացարանում, ես էլ մեր տանը: Հանդիպում էինք երբ կարողանում էինք՝ պահ էր լինում, որ օրերով անընդհատ իրար հետ էինք, պահ էր լինում, որ ամիսը մեկ էինք տեսնվում, պահ էր լինում, որ ամիսներով չէինք տեսնվում: Ժամանակ առ ժամանակ ես իրան էի հրավիրում մեր (քաղաքի տղերքի) քեֆերին, նա էլ իրենց (գյուղի տղերքի): Հանրակացարանի իր ընկերների հետ էլ մոտիկացա: Ասեմ, որ գյուղի տղերքի հետ ընկերություն անելը հետաքրքիր է: Եթե ուզում եք իրենց հետ մոտիկանաք, վերաբերվեք այնպես, ինչպես կվերաբերվեիք քաղաքի տղուն, անկեղծ եղեք, հարգանք ցուցաբերեք, տուն հրավիրեք ու հաց կիսվեք: Կեղծություններ ու արհեստականություններ պետք չեն, կեղծությունը շուտ է բացահայտվում, ու սոցիալական պատեր էլ մեք շարի: Չնայած, քաղաքի «պռադվինուտի մասսան» գյուղացիներին (կամ շրջանից եկածներին) համարում է «ռաբիզ ու գեղցի», իրականությունը ուրիշ է ու բավականին մարդ կա, որոնց քաղաքակրդության մեջ սկի չես կասկածի: Ժիրոի համագյուղացիները ինչ որ տեղ «ռաբիզ ու գեղցի» էին: Իսկ մյուս կողմից՝ շատ թասիբով ու մտերիմ: Դա էլ հենց ինձ դուր էր գալիս, դրա «կայֆը» ուրիշ է: Մարդու հարաբերությունների մեջ, չի հետաքրքրում մարդ «եզդի Վլե» է լսում, թե «Մետալլիկա»: Չի հետաքրքրում «կաստում-շլվար ու ծիծակ կոշիկ» է հագնում, թե «լիվայ 501 ու 10000-ոց ռեյբան ակնոցներ» մեկ էլ որ սիգարետները անպայման Զիպպոյով վառի: Իմ համար սա սոցիալական տարբերություն է ու ճաշակի հարց: Իսկ մարդկային հարաբերությունները Զիպպոյով ու ճղած ջինսով չես չափի: Մի խոսքով՝ Ժիրոյի ընկերները միքիչ բռի էին, բայց համով, հավեսով ու հումորով:
( Ընկերական զրույց... ) | |
|
|